Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ

Հանրակրթական առարկաների դասագրքերի (այսուհետ` դասագրքեր) ապահովման գործընթացը համակարգվում
է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

Այո,ճիշտ է,որ համակարգվի մի կառույցի կողմից

Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի (այսուհետ՝
ԴՏՀՏՇՀ) կողմից Հաստատությունների անվամբ բացված հատուկ բանկային հաշիվներում առկա ներդրումային
գումարների միջոցներով (այսուհետ՝ Հաստատության միջոցներ), որոնք կառավարվում են ԴՏՀՏՇՀ-ի կողմից,
հրատարակված դասագրքերով ապահովելու համար անհրաժեշտ հայտերի ձևավորման և դասագրքերի շրջանառության
գործընթացը իրականացվում է ԴՏՀՏՇՀ-ի Կառավարման ավտոմատացված համակարգի (այսուհետ՝ ԿԱՀ) միջոցով:

Յուրաքանչյուր տարի՝ մինչև օգոստոսի 20-ը, Նախարարության կողմից հաստատվում է սովորողների ծնողների
(օրինական ներկայացուցիչների) կողմից դասագրքերի օգտագործման դիմաց ներդրումային գումարների տարեկան
չափը։ Տվյալ դասարանի դասագրքերի համար, այդ թվում՝ նույն առարկայի մեկից ավելի հրատարակչությունների
կողմից հրատարակվող դասագրքերի պարագայում, կարող է սահմանվել գումարային ներդրման միասնական չափ:

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված կամ պետության կողմից
իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկված ընտանիքների սովորողներին հատկացվող
դասագրքերի համար ներդրումային գումարների փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության
պետական բյուջեի միջոցներից՝ «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների
փոխհատուցում» ծրագրի շրջանակներում: Հաստատության սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների
ցուցակը կազմվում է Հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների համատեղ նիստում և
հաստատվում տնօրենի կողմից:

Յուրաքանչյուր տարվա ուսումնական պարապմունքների ավարտից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքոււմ,
սովորողները վերադարձնում են իրենց հատկացված բոլոր դասագրքերը՝ բացառությամբ քննություն և վերաքննություն
ունեցող սովորողների, ովքեր դասագրքերը հանձնում են մինչև տվյալ ուսումնական տարվա ավարտը: Դասագրքերը
պահվում են Հաստատության գրադարանում, բացառությամբ «Այբբենարան» և «Մաթեմատիկա-1» (առաջին մաս)
դասագրքերի

Գրադարանում պահվող, երաշխավորված և գործածության մեջ գտնվող դասագրքերի ցանկում ընդգրկված
դասագրքերը հաջորդ ուսումնական տարի հատկացվում են համապատասխան դասարանների սովորողներին:

Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին հաստատությունը ճշտում է անհրաժեշտ դասագրքերի քանակը՝
ելնելով փաստացի սովորողների թվից:Հաստատությանը կարող են հատկացվել անհրաժեշտ լրացուցիչ քանակի դասագրքեր՝ Հաստատությունից
Հաստատություն փոխանցումով:

Հաստատությունից Հաստատություն դասագրքի փոխանցումը իրականացվում է հանձնման և ընդունման ակտով։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *