«Գրադարանային գործ» մասնագիտության ամփոփիչ առաջադրանք

Հայ ժողովրդական բանահյուսություն

1․ Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը․

բանահյուսությունը այս կամ այն ժողովրդի ստեղծած բանավոր ստեղծագործության ամբողջությունն է

2․Առանձնացրո՛ւ ժողովրդական բանահյուսությանը բնորոշ առանձնահատկությունները․

ստեղծվել են դարերի, հազարամյակների ընթացքում

փոխանցվել են բանավոր ճանապարհով

կոլեկտիվ ստեղծագործությունների արդյունք են

դրանցում արտացոլված են ժողովրդի պատմության կարևոր դրվագները, պատկերացումները բնության ու հասարակական կյանքի մասին, ժողովրդական իմաստնությունը։

3․Թվարկի՛ր ժողովրդական բանահյուսության՝ էպիկական և քնարական ժանրի քեզ ծանոթ տեսակները։

Էպիկական֊էպոս, առասպել, առակ, հեքիաթ, առծ, ասացվածք քնարական֊գողթան երգեր, աշխատանքային երգեր, պանդխտության երգեր, օրորոցայիններ

4․Օգտվելով հայերենի բացատրական բառարանից՝ բացատրի՛ր բանասաց,  բանագետ, բանահավաք բառերի իմաստները։ բանասաց-ասացող, պատմող բանագետ-բանահյուսության մասնագետ բանահավաք-ժողովրդական բանավոր ստեղծագործությունները հավաքող՝գրի առնող

5․Ո՞վ է հայ առաջին «բանահավաքը», ում շնորհիվ մեզ են հասել հայ ժողովրդական առասպելները պատմիչ֊Մովսես Խորենացի

6․Ժողովրդական ո՞ր տոնի ծիսական նկարագրությամբ է սկսվում Խ․ Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը։ Ի՞նչ գիտես այդ տոնի մասին։ տոնը`բարեկենդանն է

7․Ինչպե՞ս է կոչվում ժողովրդական բանահյուսության էպիկական ժանրի այն ստեղծագործությունը, որը դժվար լուծելի հարց է, առարկայի, երևույթի փոխաբերական պատկերումն է,  ունի ճանաչողական, ուսուցողական և գեղարվեստական արժեք։ Գրի՛ր մեկ օրինակ։ հանելուկ

Երկու պառավ Իրար խեթ նստած֊Զանգեզուր

8․Ո՞րն է քառատող քնարական ստեղծագործության այն տեսակը, որոնցում արտացոլվել են սիրո, աշխատանքի մոտիվներ, աչքի են ընկնում գեղարվեստական հակիրճությամբ ու զգացմուքների անմիջականությամբ և արևելյան ժողովրդական պոեզիայում հայտնի են բայաթի, ռուբայի անվանումներով։ Գրի՛ր մեկ օրինակ։ ժողվրդական խաղիկներ Սիրել եմ սերն երեսին, Անթառամ թերն երեսին, Ով իմ սիրածն ինձ չտա Աստծու կրակն երեսին։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *