ԳՐՔԻ ՓԱՌԱՏՈՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երևանում   այս   օրերին՝ սեպտեմբերի  30-ից   հոկտեմբերի 4-ը, տեղի է ունենում  գրքի  երևանյան   փառատոնը, հագեցած   ծրագրով` գրքի  տոնավաճառ ,վարպետության  դասեր, ընթերցումներ, շնորհանդեսներ: Փառատոնին  մասնակցում  էին  անվանի  գրողներ՝   Իտալիայից, Կիպրոսից, Վրաստանից, Սլովենիայից Ֆրանսիայից, Ռուսաստանից:                                                                                  

Հոկտեմբերի  2-ին  Մխիթար  Սեբաստացի   քոլեջի   առաջին, երկրորդ   կուրսի  ուսանողները, ղեկավար՝ Լ. Ալեքսանյանի  ուղեկցությամբ   մասնակցեցինք  Հովհ. Թումանյանի  տանը՝ բնության  գրկում, գողտրիկ  մի  անկյունում,  տեղի  ունեցող  հանդիպմանը, որտեղ  հյուրերը  մանկագիրներ՝  Անաստասիա  Ստրոկինան, Շամիլ  Իդիատուլինը, Նինա   Դաշևսկայան  էին, վարող՝  Դարյա  Կուզինանայի  հետ: Նրանք   խոսեցին , ներկայացրեցին  իրենց: Յուրաքանչյուրը  պատմեց  իր մանկության սիրելի  հերոսի  մասին, նաև իրենց գրած  իր  ամենասիրելի  ստեղծագործության  հերոսի  մասին:  

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *