Category Archives: Գրադարանային գործի սպասարկում

դիպլոմային աշխատանք 2023

Թեմա «Համանքային գրադարանը դպրոցի, մանկապարտեզի և այլ կրթական հաստատությունների գործընկեր»

Սահիկաշար

հաշվետվություն

2022-2023թ տարեկան ամփոփում

Ուսումնական նախագծերի մասնակցություն` Գրքի բուժում աշակերտների հետ , Հ. Թումանյանի ծննդյան օր,Գիրք նվիրելու օր , Ամառային ընթեցանություն՝ շարունակական։

Կրթահամալիրային և այլ միջոցառումների մասնակցություն ` Հարիսայի ծես, Գիտական սեմինար, Հանդիպում Լոս Անջելոսի «Կենտրոնական Գրադարանի» գրադարանավար, կրթահամալիրի շրջանավարտ՝ Դավիթ Թուրշչյանի հետ, Գրքի փառատոն Երևանում։

Ուսումնական պրակտիկայի մասնակցություն ՝ Newmag հրատարակչության կազմակերպած Ձմեռային Փառատոն, Այց Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան, Գրատպության թանգարան,Ազգային գրադարան, Մատենադարան, նաև անհատական մասնակցութուն ,գործուղում` մարզային գրադարանի հետ » Խնկո Ապոր ազգային մանկական գրադարան», « Ապրելու բանաձև» գրքի տասներեքերրորդ հատորի շնորհանդեսին։

Պատում, ներկայացում ըստ առարկաների։ Քոլեջում 2022-2023թ. ուսումնասիրել ենք՝ գրականություն, գրադարանային գործ, գրադարանային գործի սպասարկում, անգլերեն, հոգեբանություն: ԵՎ դիպլոմային աշխատանք։

ԳՐՔԻ ՓԱՌԱՏՈՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երևանում   այս   օրերին՝ սեպտեմբերի  30-ից   հոկտեմբերի 4-ը, տեղի է ունենում  գրքի  երևանյան   փառատոնը, հագեցած   ծրագրով` գրքի  տոնավաճառ ,վարպետության  դասեր, ընթերցումներ, շնորհանդեսներ: Փառատոնին  մասնակցում  էին  անվանի  գրողներ՝   Իտալիայից, Կիպրոսից, Վրաստանից, Սլովենիայից Ֆրանսիայից, Ռուսաստանից:                                                                                  

Հոկտեմբերի  2-ին  Մխիթար  Սեբաստացի   քոլեջի   առաջին, երկրորդ   կուրսի  ուսանողները, ղեկավար՝ Լ. Ալեքսանյանի  ուղեկցությամբ   մասնակցեցինք  Հովհ. Թումանյանի  տանը՝ բնության  գրկում, գողտրիկ  մի  անկյունում,  տեղի  ունեցող  հանդիպմանը, որտեղ  հյուրերը  մանկագիրներ՝  Անաստասիա  Ստրոկինան, Շամիլ  Իդիատուլինը, Նինա   Դաշևսկայան  էին, վարող՝  Դարյա  Կուզինանայի  հետ: Նրանք   խոսեցին , ներկայացրեցին  իրենց: Յուրաքանչյուրը  պատմեց  իր մանկության սիրելի  հերոսի  մասին, նաև իրենց գրած  իր  ամենասիրելի  ստեղծագործության  հերոսի  մասին:  

Գրական սեռեր եվ ժանրեր

Գրական բոլոր ստեղծագործությունների բովանդակությունը օբյեկտիվ իրականության ու հեղինակի գաղափարական գնահատականի արտացոլումն է։ Գեղարվեստական գրականության մեջ առանձնացվում են  բաժիններ, որոնք տարբերվում են կյանքի արտացոլման հիմնական սկզբունքներով և երկերի կառուցման որոշ ընդհանուր հատկանիշներով։

Սկսած անտիկ գեղագիտությունից՝ առանձնացվում են երեք գրական սեռեր՝ էպիկական, քնարական և դրամատիկական, կամ, այլ կերպ ասած, էպոս, լիրիկա և դրամա։

Սակայն էպիկական, լիրիկական (քնարական) ու դրամատիկական սեռերի երկերն իրականությունն արտացոլում են տարբեր կերպ. էպիկական ստեղծագործության հեղինակը գերազանցապես պատմում է հերոսների ու իրադարձությունների մասին, լիրիկական երկն ուղղակիորեն վերարտադրում է անհատի գաղափարական-հուզական վերաբերմունքը, իսկ դրաման անմիջապես ցուցադրում է գործող անձանց բնավորություններն ու արարքները:

Յուրաքանչյուր գրական սեռ իր հերթին ունի մի շարք գրական տեսակներ, որոնք կոչվում են  ժանրեր։ Դրանք բնութագրվում են բովանդակության ու ձևի որոշ կայուն առանձնահատկություններով։

Այսպես՝ էպիկական  ժանրեր են պատմվածքը, նովելը, ակնարկը, հեքիաթը,  վեպը, վիպակը և այլն։ Լիրակական ժանրի մեջ մտնում է բանաստեղծությունն իր տեսակներով՝ սոնետ, տրիոլետ, քառյակ, ռուբայաթ, գազել և այլն։ Դրամատիկական ժանրի ստեղծագործությունները գրվում են թատրոնի համար, դրանք են ողբերգությունը, կատակերգությունն ու դրաման։ Առանձնացվում է նաև քնարաէպիկական սեռը, որի ժանրերից են պոեմը, բալլադը, առակը։

Էպիկական ժանրի ստեղծագործություններ․ պատմվածք 

Առաջադրանքներ 1․Բնութագրի՛ր պատմվածքը՝ որպես էպիկական սեռի ժանր։ Պատմվածքը գրականության պատմողական ժանրերից մեկը,սյուժե ունեցող փոքր ծավալի արձակ ստեղծագործություն է:Պատմվածքի մեջ նկարագրվում է կյանքի մի դեպք,դրվագ՝ կապված մեկ կամ մի քանի հերոսների հետ:Պատմվածքի հիմքում հիմնականում ընկած է կենսական որևէ փաստ,իրական դեպք:

2․Թվարկի՛ր պատմվածքի ժանրին բնորոշ առանձնահատկությունները։ Ի տարբերություն այլ ժանրերի պատմվածքը՝ պատմում,ներկայացնում է հերոսի մասին,նրա կյանքից դրվագներ:

3․ Որո՞նք են պատմվածքի և նովելի ընդհանրություններն ու տարբերությունները։ Նովելը հիմնականում լինում է կարճ,իրադարձություներն ընթանում են արագ՝ ի տարբերություն պատմվածքի:Սակայն պատմվածքի նման նովելը ևս սակավաթիվ կերպարներ ունեցող փոքրածավալ երկ է,որը պատկերում է մարդկային կյանքի մեկ, համեմատաբար ավարտուն դրվագ:

4․Առանձնացրո՛ւ բնության տեսարանների և մարդկային հոգեվիճակների դերը պատմվածքում։ Բնության տեսարանները թե պատմվածքում թե նորավեպում նպաստում են հերոսների հոգեբանության բացահայտմանը և գեղարվեստական խաղորդում ստեղծագործությանը։

5․Թվարկի՛ր հայ և համաշխարհային գրականության լավագույն պատմվածքներից  մի քանիսը, ո՞րն է քեզ առավել հոգեհարազատ։ Օրինակ՝Նար-Դոսի ՙՙՄեր թաղը՚՚,Հովհ.Թումնյանի ՙՙԳիքորը՚՚,Ա.ԲակունցիՙՙԱլպիական մանուշակը՚՚:

ԽՆԿՈ ԱՊՈՐ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հուլիսի 19-22-ը  Վայոց  ձոր մարզային գրադարանի գրադարանավարները,Խնկո Ապոր  անվան  ազգային  մանկական  գրադարանում  մասնակցեցին  <<Գրադարանավարների  վերապատրաստման  դասընթացներ>>  խորագրով  վարպետաց  դասերին,որին  մասնակցեցի  նաև  ես՝  Արևիկ  Աբրահամյանս,Մալիշկայի   համայնքային  գրադարանի  գրադարանավարս,Մխիթար  Սեբաստացի  կրթահամալիրի  գրադարանային  գործ  բաժնի  ուսանողուհիս:Դասընթացների  թեմանները   բովանդակալից  էին,ուսուցողակն  և  շատ  հետաքրքիր,ստացանք  մեթոդական  ցուցումներ:

Շատ  հետաքրքիր  էր  գրադարանի  առօրյան,ուսանելի:Հատկապես  տպավորիչ  էր  գրադարանի  հեքիաթի  սրահը,և  հեքիաթասաց   տիկին  Իսկուհու  ներկայացրած  հեքիաթը  մեզ  մի  փոքր  մանկություն  պարգևեց:Հիանալի  և  ջերմ  օրեր  էին:  

Գրադարանավարի Օրացույց

Հունվար 6-ը հունվարի-Սուրբ Ծնունդ և հայտնություն։ 28-ը հունվարի-Հայոց բանակի օր-27(1992)

Փետրավար 19-ը փետրվարի-Գրքի նվիրատվության օր,Հովաննես Թումանյան-150,հայ բանաստեղծ,արձակագիր,հասարակական գործիչ(1869-1923)

Մարտ 8-ը մարտի-Կանանց միջազգային օր 21-ը մարտի-Պոեզիայի համաշխարհային օր

Ապրիլ 2-ը ապրիլի-Մանկական գրքի միջազգային օր 23-ը ապրիլի-Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օր,Վիլյամ Շեքսպիր-455,անգլիացի գրող,դերասան(1564-1876)

Մայիս 18-ը մայիսի-Թանգարանների միջազգային օր 28-ը մայիսի-Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օր(1918)

Հունիս 1-ը հունիսի-Երեխանների պաշտպանության միջազգային օր 25-ը հունիսի-Ակսել Բակունց-120հ հայ արձակագիր (1899-1937)

Հուլիս 4-ը հուլիսի-Հայաստանի ազգային գրադարանի 18-ը հուլիսի -Վահան Թոթովենց-125,հայ գրող(1894-1938)

Օգոստոս 9-ը օգոստոս-Համերաշխության միջազգային օր 12-ը օգոստոսի-Երիտասարդների միջազգային օր

Սեպտեմբեր 1-ը սեպտեմբերի-Գիտելիքի,գրքի և դպրության օր 30-ը սեպտեմբերի- Գևորգ Էմին-100,հայ գրող(1919-1998)

Հոկտեմբեր 5-ը հոկտեմբերի-Ուսուցչի օր 7-ը հոկտեմբերի-Գրադարանավարի օր

Նոյեմբեր 10-ը նոյեմբերի-Երիտասարդության համաշխարհային օր 17-ը նոյեմբերի-Ուսանողների միջազգային օր

Դեկտեմբեր 7-ը դեկտեմբերի-Երկրաշարժի զոհերի օր 31-դեկտեմբերի-Ամանորի տոնական օր

Առաջադրանք

https://mskh-my.sharepoint.com/:x:/g/personal/arevik_abrahamyan_mskh_am/EfcEZTPavfdFjC4S-Myr_mgBYmgeCMsATantHTOKdzIy0w?e=41QViM&CID=2a0d9157-72a3-0d0c-b83f-f1edc6a2b61d

https://mskh-my.sharepoint.com/:x:/g/personal/arevik_abrahamyan_mskh_am/Ee6dz-1_FyROtQws6XBPjLABm1NZRqZjmF5E8bW3EpVqXg?e=zrXcQS&CID=d0cd40bd-707d-b0aa-2167-53f3240f98b5

https://mskh-my.sharepoint.com/:x:/g/personal/arevik_abrahamyan_mskh_am/EdIOC-TCwzJPksDO4bWGd5UB0sLDf2HUCjFlr5LSK4Bd6A?e=2ZjHFJ&CID=b0e394af-1218-96c9-af2b-ca7619dc51d3

տՆԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Ունենք գրքերի ցանկ: Օգտագործելով Filter գործիքը հաշվել ՝

  • գեղարվեստական գրքերի քանակը (հատ)227 գ.գիրք
  • մեթոդական գրքերի քանակը (հատ)146մ.գիրք
  • 2019թ. փետրվար ամսին ստացած գրքերի քանակը. չկա
  • 2777` այս ինվենտար համարի տակ ի՞նչ գիրք է գրանցված,Գրիգ-Հիսուսի կատուն:
  •  ,ունե՞նք արդյոք «Չգտնված երիցուկներ» գիրքը և ո՞վ է հեղինակը,այո ունենք,Հարությունյան Էդգար
  • քանի՞ հատ «Հրաշքը» գեղարվեստական գիրք ունենք գրանցված,16 հատ
  • Մալո, Հեկտոր հեղինակի քանի՞ գիրք ունենք 4գիրք