Category Archives: Գրադարանային գործ

նախագիծ

Նախագծային  աշխատանք – շարունակական

Նախագիծ  – « Ամառային  աշխատանք»  Մալիշկայի  2 դպրոցների  աշակերտների  հետ։

Թեման՝– Աշակերտներին  հանձնարարել  ամառային  ընթերցումներ, ընթերցած  գրքերից  դուրս  գրել  հերոսներին, որակել  ինչպիսին  լինելը, հիմնավորել և գրել, ներկայացնել։

Նախագծի  նպատակը՝  սեր արթնացնել  գրականության  հանդեպ, մոտեցնել  գրադարանին, նաև  կարծիք  կազմելու, իր  միտքն  արտահայտելու  հնարավորություն  տալ։

Մասնակիցներ՝  Մալիշկայի  1 դպորցի աշակերտներ, Մալիշկայի Լոմոնոսովի  անվան 2 դպրոցի աշակերտներ։

Նախագծի  ամփոփումը՝ – 2023թ. Սեպտեմբեր  ամսին, ծանոթանալ  աշակերտների  աշխատանքներին, լավագույն ընթերցողին  խրախուսել  դիպլոմով։ 

հաշվետվություն

2022-2023թ տարեկան ամփոփում

Ուսումնական նախագծերի մասնակցություն` Գրքի բուժում աշակերտների հետ , Հ. Թումանյանի ծննդյան օր,Գիրք նվիրելու օր , Ամառային ընթեցանություն՝ շարունակական։

Կրթահամալիրային և այլ միջոցառումների մասնակցություն ` Հարիսայի ծես, Գիտական սեմինար, Հանդիպում Լոս Անջելոսի «Կենտրոնական Գրադարանի» գրադարանավար, կրթահամալիրի շրջանավարտ՝ Դավիթ Թուրշչյանի հետ, Գրքի փառատոն Երևանում։

Ուսումնական պրակտիկայի մասնակցություն ՝ Newmag հրատարակչության կազմակերպած Ձմեռային Փառատոն, Այց Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան, Գրատպության թանգարան,Ազգային գրադարան, Մատենադարան, նաև անհատական մասնակցութուն ,գործուղում` մարզային գրադարանի հետ » Խնկո Ապոր ազգային մանկական գրադարան», « Ապրելու բանաձև» գրքի տասներեքերրորդ հատորի շնորհանդեսին։

Պատում, ներկայացում ըստ առարկաների։ Քոլեջում 2022-2023թ. ուսումնասիրել ենք՝ գրականություն, գրադարանային գործ, գրադարանային գործի սպասարկում, անգլերեն, հոգեբանություն: ԵՎ դիպլոմային աշխատանք։

մալիշկայի համայնքային գրադարանը

Փոքրիկ պատում Մալիշկայի համայնքային գրադարանի մասին։ Մալիշկայի համայնքային գրադարանը ստեղծվել է 1947-48թթ-ին՝ որպես ակումբին կից գրադարան, հետո արդեն ավելի է ընդլայնվել։ Մալիշկայի համայնքային գրադարանը իր ժամանակին շատ աշխատանքներ է կատարել, սակայն վերջին տարիներին այն դարձել էր արխիվային գրադարան։Բայց այսօր արդեն կարծես արթնացել է խորը քնից։ Վերջին երկու տարում գրադարանն համալրվել է ժամանակակից գրականությամբ։ Իսկ 2023թ-ին համալրվել է 680 կտոր գրականությամբ։ Գրադարանը գտնվու մ էր անմխիթար վիճակում, բայց Մալիշկայի զավակ, Ռուսաստանի հայերիմիության նախագահ Արա Աբրահամյանի եղբայր Գագիկ Աբրահամյանի որդի Արամ Աբրահամյանի ջանքերով, այժմ վերանորգվում է, և հույս ունենք, որ այն կդառնա համայնքի լավագույն մշակույթային կենտրոնը։

Գրադարանային գործ

Անդրադարձ կատարեցինք, վերհիշեցինք հեղինակային իրավունքը, նախագծային աշխատանքը։ Ուսումնասիրեցինք Googl Disk -ը, կատարեցինք հարցումներ, կատարեցինք աշխատանք՝ հարցաթերթիկ կազմեցինք։

https://docs.google.com/forms/d/1zSDyTYbeugFWhSsVXUZ-TdPfCWB6DpPk5L7bQAwSJYc/edit

Գիտական սեմինար

Նոյեմբերի  29-ին   ZOOM  հարթակում  անցկացվեց  առցանց   սեմինար   <<Գրադարանը  բաց  գիտության  համար>>  խորագրով, որը  ներկայացնում էին   Ռուսական  Ակադեմիայի  Սիբիրյան   մասնաճյուղի  Պետական  հանրային  գիտատեխնիկական   գրադարանի   աշխատակիցները:

Սեմինարին   մասնակցեցին  նաև   Մխիթար   Սեբաստացի  կրթահամալիրի, քոլեջի  երկրորդ  կուրսի   ուսանողները:

Սեմինարը  բովանդակալից  էր  ու  հետաքրքիր:

Աշխատակիցները  ներկայացրեցին    բաց   հասանելիության   համհաշխարհային  ռեսուրսների, գրադարանավարի  իրավասությունների,  հեղինակային  իրավունքի, կրթական  ռեսուրսների  բաց  մատչելիության  վեբերվող  թեմանների  շուրջ:

Սեմինարի   ավարտից   հետո  կայացավ  քննարկում  ստացված  արժեքավոր  տեղեկատվության  մասին:  Եվ   որոշվեց  նյութերը  կրկին  նայելուց   հետո,  կատարել  քննարկում   մասնակիցների   միջև: