Category Archives: Uncategorized

դիպլոմային աշխատանք 2023

Թեմա «Համանքային գրադարանը դպրոցի, մանկապարտեզի և այլ կրթական հաստատությունների գործընկեր»

Սահիկաշար

դիպլոմային աշխատանք

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պետական քոլեջ

«Գրադարանային գործ» բաժին

Դիպլոմային աշխատանք

Թեմա՝ «Համայնքային գրադարանը դպրոցի, մանկապարտեզի և այլ կրթական հաստատությունների գործընկեր»

Ուսանող՝ Արևիկ Աբրահամյան
Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

Երևան 2023

  • 1 —

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Համայնքային գրադարանը դպրոցի, մանկապարտեզի և այլ կրթական հաստատությունների գործընկեր

Ներածություն

Գլուխ 1.
Գրադարանը որպես համայնքային կառույց:

1.1. Գրադարանային ֆոնդը, պայմանները, գրացուցակ:
1.2. Գրադարարանի դերը և նշանակությունը դպրոցում,
մանկապարտեզում

Գլուխ 2.

  • 2 —
    Մալիշկայի համայնքային գրադարանր
    2.1. Գրադարանի պատմությունից
    2.2. Ժամանակակից գրադարանի օրացույց

Ներածություն
Եզրակացություն
Գրականության ցանկ

Ներածություն
Գրադարանը Նոյյան տապան է ՝ գրքերի ծովում: — ասել է. Կ. Քուշներ:
Գրադարանը գիտելիքների շտեմարան է: Դեռ վաղ ժամանակներից գիրն ու գրականությունը, գրադարանը եղել են ազգերի գոյատևման, մարդկության զարգացման անփոխարինելի նախապայմանը: Գրքի հանդեպ սերը հատուկ է բոլոր ժողովուրդներին, իսկ հայ ժողովրդի համար առավել ևս:Մեզ՝ հայերիս համար գիրքը սրբություն է: Դարեր շարունակ հայ մարդը գրքին սեփական երեխայի նման է վերաբերվել, երբեմն՝ առավել: Շատ անգամ նույնիսկ կարդալ չկարողանալով պաշտել է այն մեծագույն ակնածանքով: Օրհասական պահերին անգամ հայը ապավինել է գրքերին և առաջին հերթին դրանք փրկել վերահաս վտանգներից: Եղեռնից մազապուրծ եղած կանայք, ովքեր սեփական զավակներին են անգամ կորցրել,

  • 3 —
    իրենց մեջքին կապած՝ փրկել են մատյաններ…
    Երբ թշնամին ավիրել է մեր վանքերն ու փորձել այրել ձեռագիր – մատյանները, մենք մեր ունեցած գանձերն ենք տվել՝ փրկելով իրական ու անգին գանձերը՝ գրքերը:
    Ահա այդ գրքի հանդեպ պաշտամունքային սերը դարեդար, սերնդեսերունդ փոխանցվել և հասել է մեր օրեր: Գրքի հանդեպ սերը մարդուն տանում է գրադարան, որտեղ առաքինող հպարտությամբ կողք – կողքի շարված գրքերն ու մատյանները հաստատում են բանական մտքի այն սլացքը, որ հայ ժողովրդին ու առհասարակ մարդկությանն ուղղորդել է դեպի լույսն ու բարին, դեպի արդարն ու հավիտենականը: Գրադարանները համադրում են համամարդկային արժեքների և դրանց փոխանցումը նոր սերունդներին:Այս առումով գրադարանի դերն անչափելի է:
    Գրադարանն այն կառույցն է, որտեղ պահպանվել և պահպանվում են հոգևոր արժեքները: Դրանք մարդկության և մշակույթի զարգացման մեջ անփոխարինելի դեր են կատարել: Հին ժամանակներում գրադարանի դեր են կատարել վանքերը: Հետո ստեղծվեցին խրճիթ – ընթերցարանները: Իսկ հետո տարիների ընթացքում ընդլայնվեցին, և գրադարանները ըստ գրքային ֆոնդերի բաժանվեցին երկու հիմնական տեսակի
    ա) մասսայական
    բ) գիտական ու մասնագիտական:
    Մասսայական գրադարանների թվին են պատկանում քաղաքային ու համայնքային գրադարանները, իսկ գիտական և մասնագիտական գրադարանները հիմնականում սպասարկում են գիտության, ժողտնտեսության և մշակույթի տարբեր ճյուղերի
  • 4 —
    մասնագետներին, նաև կատարում գիտահետազոտական աշխատանք, հրատարակում մատենագիտական, գրադարանագիտական աշխատանք:
    Եթե հնում գրադարանների նպատակը եղել է փաստաթղթերի պահպանումը, ապա այսօր այն դարձել է հասարակական կառույց, որը ներառում է տեղեկատվության, հասարակական կապերի ու հարաբերությունների ապահովման վայր: Իսկ համայնքային գրադարանները՝ որպես համայնքային կառույց, ոչ միայն պետք է սահմանափակվեն ընթերցողներին գրքեր տրամադրելով, այլ նաև բնակիչներին պետք է խրախուսեն համայնքային տարբեր նախաձեռնություններում նրանց մասնակցությունը: Այսինքն գրադարանը պետք է նպաստի համայնքի զարգացմանը: Նոր տեխնոլոգիանների ի հայտ գալու հետ մեկտեղ, գրադարանը պետք է փոխի իր գործելաոճը, ավելի կատարելագործելով այն, որպեսզի գրադարանը դառնա ցանկալի վայր հասարակության համար:
    Գրադարանում հնի և նորի միաձուլումն այլևս անխուսափելի է:
    Ավանդական գրադարանի միաձուլումը էլեկտրոնայինի հետ, ապացուցում է, որ պետք չէ վախենալ նորարարությունից, այլ հարկավոր է ստեղծել առաջխաղացման մի համակարգ, որը կարող է միայն դրական փոփոխություններ մտցնել համայնքային մեր առօրյայում:
    Սույն դիպլոմային աշխատանքում փորձել ենք ներկայացնել գրադարանի կարևոր դերն ու նշանակությունը համայնքում:
    <<Գրադարանները մարդկային ոգու բոլոր հարստությունների գանձեր են>>,- ասել է Գոթֆրիդ Վիլհելմ Լեյբինզը:
    Դիպլոմային աշխատանքը բաղկացած է ներածությունից, երկու գլուխներից, եզրակացությունից և գրականության ցանկից: ԳԼՈՒԽ 1 Գրադարանը որպես համայնքային կառույց , դերը և նշանակությունը: Գրի , գրքի ու գրադարանի արժևորումը մարդակային արժանիքներից կարևորագույնն է…
    Ազգային դեմքն ու անվտանգության պահպանումը միայն զենք չէ, այլ կրթության , մշակույթի պահպանումը , դերը, այդ թվում գրադարանի պահպանումը, մասնավորապես համայնքում, ուր չկան ժամանցի, մշակույթային կենտրոններ, հետևաբար համայնքային գրադարանի դերը մեծ է:
    Համայնքային գրադարանը պետք է խթանի ընթերցանությունը համայնքում համագործակցելով դպրոցի և մանկապարտեզի հետ միասին: Համայնքային գրադարանը պետք է դառնա կենտրոնական վայր, որտեղ կկազմակերպվեն՝ . Գրքի քննարկումներ . Գրական միջոցառումներ . Հանդիպում գրողների հետ . Մշակվեն միջոցներ նոր ռեսուրսների ձեռքբերման համար:
    Գրադարանավարի աշխատանքը էլ ավելի է պատասխանատու՝ բնակչին ուղղորդելու գրադարան, հոգևոր սննունդով ապահովելու, տրամադրել վայր ՝ համայնքային հանդիպումների և քննարկումների համար՝ նպաստելով համայնքային զարգացմանը:
    Գրադարանավարը կարող է պահպանելով հեղինակային իրավունքները
    . պատճենահանել և օգտագործել ռեսուրսներ գրադարանի համար . պատճենահանում սկաների միջոցով PDF ֆայլով, դրանք մուտքագրել գրադարանի կառավարման համակարգի գրացուցակում և բեռնել գրադարանի ինտերնետ կայքում:
    Գրադարանավարը պետք է կատարի մշակույթային և տեխնիկական աշխատանք՝ ձեռք բերելով գրականություն, ամսագրեր, թերթեր, ձայներիզներ և թվայնացված անհրաժեշտ նյութեր:
    Համայնքային գրադարանը կարող է ներառել բնակիչ – աշակերտ կամավորների, ովքեր կօգնեն կազմակերպել ցանկացած միջոցառում, գտնել հովանավորներ՝ զարգացնելու և ավելացնելու գրադարանային ռեսուրսները: Ընթերցող – գրադարան կապի ճիշտ օգտագործումը գրադարանը կդարձնի ընթերցողի համար հարազատ, գրավիչ, սիրելի անկյուն:
    Գրադարաններում սպասարկման ավանդական և տեխնոլոգիական միջոցները նպաստում են միջմշակույթային հաղորդակցություններին, հումանիտար զարգացմանը: Հնարավորություն է տալիս ընթերցողներին անմիջական շփման, դառնում է հաղորդակցման, շփման միջավայր:
    Արդի ժամանակներում էլեկտրոնային տարբերակով արդեն, ի տարբերություն ավանդական գրադարանի, թվանշային գրադարանն ունի իր որոնման հզոր համակարգերը, և օրվա բոլոր ժամերին հասանելի լինելու շնորհիվ ունի անվիճելի առավելություն:
    Այդ իսկ պատճառով ժամանակակից համայնքային գրադարանները անհրաժեշտ է համալրել նոր տեխնոլոգիական միջոցներով, որոնք օգնում և օգտակար են ընթերցողներին և անհրաժեշտություն ունեն այս ոլորտում ժամանակաշրջանին համահունչ քայլելու, որպեսզի պահպանեն իրենց պահանջարկն ու կարևորությունը: 1.1 ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԳՐԱՑՈՒՑԱԿ Գրադարանը նշագրումների արխիվ է: Գրադարանային ֆոնդը գրադարանի պահոցն է, որտեղ դասակարգվում են գրքերն ըստ բաժիների՝
    .գեղարվեստական .ոչ գեղարվեստական .հանրագիտարաններ .CD սկավառակներ .web կայքեր և այլն : Եվ ըստ տարիքային խմբերի՝
    . նախադպրոցական . կրտսեր տարիք . միջին տարիք . բարձր տարիք
    Հայտնի է դասակարգման մի քանի տարբերակներ՝ Մ. Դյուիի <<Տասնորդական դասակարգումը>> (1876), <<ԱՄՆ-ի կոնգրեսի դասակարգումը>>(1904), 1963 – ից գիտական և գիտատեխնիկական գրականությունների համար ներմուծվեց և կիրառվեց ՀՄԴ – ի պարտադիր դասակարգումը: Իսկ մասսայական գրադարանները՝ այդ թվում համայնքային գրադարանները համակարգվում են ըստ ԳՄԴ դասակարգման աղյուսակի և բաժանվում են բաժինների՝ հայերեն և ռուսերեն գրականությամբ: Գրադարանային ֆոնդը դասավորվում է ըստ թեմատիկայի:
    Պայմանները – Գրադարանում պետք է ապահովի կատարյալ մաքրություն և հարմարավետություն:
    Գրադարանավարը պատասխանատու է գրադարանի ռեսուրսների համար: Պարբերաբար պետք է կատարվի գրադարանային ֆոնդի գնահատում: Վնասված, պատռված կամ մաշված ռեսուրսը պետք է կիրառումից հանել: Եղած ռեսուրսները պահպանել, վրանորոգել և արդիականացնել: Գրադարանավարը պետք է դառնա պահպանման և վերանորոգման մասնագետ: Գրադարանավարը պետք է կարողանա եղած ռեսուրսնրը մշտապես օգտագործել: Հնացած գրքերը կարող են ավելի գրավիչ թվալՙ եթե ճիշտ ցուցադրվեն:
    Գրացուցակ:- Ինչ է գրացուցակը:
    Համահավաք գրացուցակը՝ մատենագիտական գրառումների ամբողջություն է, որը ներառում է գրադարանային հավաքածուի կազմը և բովանդակությունը:
    Գրացուցակը (կատալոգ) գրադարանում պահվող տպագիր երկերի ցուցակ, որը գրադարանային ֆոնդի բացահայտման, գրքեր ընտրելիս ընթերցողներին օգնելու միջոց է: Ըստ հատկացվածության՝ գրացուցակները բաժանվում են ընթերցողականի, որ ունի տեղական հանձնարարական բնույթ, և ծառայողականի, որ իր մեջ ներառում է նաև սակավ պահանջվող և երնագրով)հնացած ստեղծագործություններ: Ըստ նյութի խմբավորման լինում են՝ սիստեմատիկ, առարկայական, այբբենական, համարակալված, վերնագրային, երկրագիտական, նույն կերպ նաև ըստ տարիքային առանձնահատկությունների:
    Սիստեմատիկ գրացուցակում տպագիր արտադրանքի նկարագրությունը խմբավորում է ըստ գիտության տարբեր ճյուղերի, բաժինների՝ տվյալ գրադարանում ընդունված գրադարանամատենագիտական դասակարգման համաձայն: Առարկայական նկարագրությունը խմբավորում է՝ ըստ այն առարկանների այբբենական կարգի, որոնց մասին խոսք կա տպագիր արտադրանքում: Այբբենական նկարագրումը կատարվում է ըստ հեղինակի ազգանվան կամ վերնագրի (եթե նկարագրությունը կազմված է վերնագրով) այբբենական կարգի: Գրացուցակներում արտացոլվում են տպագիր երկերի տարբեր տեսակններ, գրքեր, պարբերական հրատարակություններ, աշխարհագրական քարտեզներ, նոտաններ, տպագիր գծանկարչական ստեղծագործություններ, տիպօրինակներ, արտոնագրեր և հեղինակային վկայականներ:
    Յուրաքանչյուր գրադարանի համար պարտադիր են սիստեմատիկ և այբբենական գրացուցակները: Խոշոր գրադարաններում գրադարանի ողջ ֆոնդն արտացոլող գլխավոր գրացուցակներին զուգահեռ կարող են ստեղծվել նաև ֆոնդերի առանձին բաժինները բացահայտող գրացուցակներ: Ըստ ձևի գրացուցակները լինում են քարտային, տպագիր (գրքի ձևով), բլոկնոտաքարտային (ազատ ներդրվող էջերով): Ավելի շատ տարածված է քարտայինը, որը թույլ է տալիս հարկ եղած դեպքում փոփոխություն և լրացում անել: Այսպես ասած՝ գրադարաններում գրացուցակի առկայությունը պարտադիր պայման է: Արդի ժամանակներում շատ գրադարաններ աշխատում են էլեկտրոնային գրացուցակներով, ինչն անշուշտ ավելի մատչելի է դարձնում սպասարկման աշխատանքը գրադարանում:
    1.2 Գրադարանի դերը և նշանակությունը դպրոցում, մանկապարտեզում
    Գրադարանն ուղղակիորեն կապված է հասարակության բոլոր շերտերի հետ՝ երեխա, պատանի, երիտասարդ, ուսանող։ Առավել սերտ համագործակցություն պետք է լինի դպրոցի և հարմարավետ անկյունների ստեղծումը հարմարավետ միջոցներով՝ գորգեր, բարձիկներ՝ հեքիաթային անկյունի առկայությամբ։ Պետք է աշխատանքը կազմակերպել այնպես մանկապարտեզի և դպրոցի հետ, որ հետագայում չունենանք այլևս չկարդացած ոչ մի ծնող։ Երեխաները համարվում են կյանքի ամենամեծ արժեքը՝ որպես գրադարանից օգտվողների խումբ՝ իրենց տարիքով, հոգեբանական և այլ բնութագրերով, հետևաբար գրադարանը պետք է կարողանա ապահովել նրանց մշակույթային, ինտելեկտուալ և սոցիալական զարգացումը։ Երեխային սպասարկող գրադարանի ( դպրոց, մանկապարտեզ) առաքելությունն է ստեղծել զարգացող միջավայր, ապահովել տեղեկատվության հավասար հասանելիություն և օգնել անհատի սոցիալականացմանը։ Հետևաբար համայնքային գրադարանը կարող է ձևակերպել ծառայությունների հիմնական ուղղություններ ներառելով դպրոց, մանկապարտեզ՝
    ․գրադարանային ծառայություններ՝ կրթությանն օգնելու համար ․գրադարանային ծառայություններ՝ որպես անհատի սոցիալականացման միջոց . գրադարանային ծառայություններ՝ որպես << հատուկ կարիքներ >> ունեցող երեխաների վերականգնման միջոց
    Երեխաների հետ աշխատելն ունի իր առանձնահատկությունները, յուրաքանչյուր ընթերցողին պետք է ուշադրություն դարձնել։ Գրադարանի նկատմամբ նրանց հետաքրքրությունը գրավելու համար հարկավոր է կիրառել տարբեր մեթոդներ՝ ցուցահանդեսներ, զրույցներ, գրադարակների բաց մուտք, գրքի քննարկումներ, գրական երեկոներ, հանդիպում գրողների հետ և այլն։ Գրադարանը նաև պետք է ծառայի ավանդույթնորը նոր սերնդին փոխանցելուն, և ոչ միայն, այլև նորարարական միջավայր ստեղծելուն՝ բացելով նրանց առաջ տեղեկատվությամբ լի աշխարհ։ Ամեն ինչ պետք է ուղղված լինի գրքի հետ գրագետ աշխատանքի հիմք դնելուն՝ մանկուց սկսած հասկանալ կարդալու նպատակը և դրա հետ փոխկապակցել տեղեկատվության օգտագործման եղանակը։
    Գրադարանը պետք է խթանի ընթերցանության նկատմամբ երեխաների հետաքրքրությունն ու սերը, պետք է նպաստել երեխայի հոգևոր աճին, ինքնաճանաչմանը, ինքնակրթությանը՝ բարձրացնելով ընթերցանության և գրքի արժեքը։
    Երեխան կարդում է, որպեսզի ավելին իմանա հասարակության, աշխարհի օրենքների, նաև շատ առումներով իր մասին։ Երեխանները ընթերցանությունը պետք է ընկալեն ոչ միայն որպես ժամանց, այլև որպես կրթություն և շրջակա աշխարհին ծանոթանալու գործընթաց։
    Այդ նպատակով հարկավոր է հաճախակի կազմակերպել մանկապարտեզի և դպրոցի այցը գրադարան, որը կնպաստի մանկապարտեզ, դպրոց, գրադարան համագործակցությանը։ ԳԼՈՒԽ 2 Մալիշկայի համայնքային գրադարանը
    2․1Մալիշկայի գրադարանի պատմությունը
    Մալիշկայի համայնքային գրադարանը կազմավորվել է սկզբից որպես ակումբին կից գրադարան 1947–48 թթ։ Այնուհետև տարիների ընթացքում առանձնացել և դարձել է որպես ինքնուրույն գրադարան։
    1976թ. Գրադարանի ֆոնդը կազմել է 4000 միավոր գիրք։ 1977թ., երբ ստեղծվեց գրադարանների կենտրոնական համակարգը, գրադարանը միացավ այդ համակարգին։ Տարեկան ֆոնդը ավելացել է 2000–3000 միավոր գրականությամբ։ Մալիշկայի համայնքային գրադարանը համարվել է մարզի գյուղական առաջին մեծ գրադարանը, ունեցել է 1500 և ավել ընթերցող։
    Գրադարանի ֆոնդը սկզբից դասակարգվել է ըստ ВВК դասակարգման,և ունեցել է նույնի գրացուցակը։
    1977թ․–ից գրադարանային ֆոնդը դասակարգվել է ըստ ԳՄԴ–ի և ունի առարկայական, այբբենական, կարգային գրացուցակ, հայերեն և ռուսերեն լեզուներով։ Քանի որ գյուղում զարգացած էր անասնապահություը, գյուղատնտեսությունը և ուներ տեխնոլոգիական գործարան, գրականությունը մատուցվում էր ըստ թեմատիկայի և կազմակերպվել են բազում միջոցառումներ։ Մինչև 1997թ․ գրադարանի ֆոնդը մշտապես համալրվել է կենտրոնական գրադարանի կողմից։ 1997թ․–ից գրադարանն անցել է համայնքապետարանի տնօրինության տակ։ Համալրվել է ֆոնդը շատ հազվադեպ, միայն անհատների շնորհիվ և ազգային գրադարանի կողմից։ Վերջին տարիներին համալրվել է նաև համայնքապետարանի կողմից։ Համայնքային գրադարանն այժմ գտնվում է վերանորոգման փուլում։ Գրադարանը պետք է ունենա ընթերցասրահ։
    Գրադարանն այսօր կարիք ունի համալրվելու նորարարական տեխնիկայով, գույքով, նոր հրատարակված գրականությամբ։

2․2 Ժամանակակից գրադարանի օրացույցը
Ժամանակակից գրադարանի գրադարանավարն ինչպես միշտ, այսօր էլ ունի իր աշխատանքային գործիքները՝ հնին ավելացրած նորը․
.աշխատանքային պլան
.նախագծային աշխատանք
․գրադարանավարի բլոգ
․ գրադարանավարի օրացույց
Ինչ է գրադարանավարի օրացույցը։ Գրադարանավարի օրացույցը կարևոր աշխատանքային գործիք է, որը կազմվում է տարեկան, ամսեկան օրացույցներով՝ հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համաձայն։ Գրադարանավարի օրացույցը կազմվում է տվյալ հաստատությանը համապատասխան հիմք ունենալով Հայաստանի Ազգային գրադարանի հրատարակած <<Հիշարժան տարեթվեր>> ձեռնարկը։ Յուրաքանչյուր գրադարանի գրադարանավար ինքն է կազմում իր օրացույցը՝ կարևորելով տոները, համաձայնեցնելով տնօրինության հետ։ Համայնքային գրադարանը համագործակցելով նաև դպրոցի, մանկապարտեզի հետ օրացույցը կարող է համաձայնեցնել ուսուցիչների հետ։
Գրադարանավարի օրացույցի նմուշ 2023թ
Հունվար
1–2․01 – Ամանոր
6.01 – Սուրբ Ծննունդ և Հայտնություն
12.01 – Շառլ Պերրո, ֆրանսիացի գրող, մանկագիր,հեքիաթագիր–395 ամյակը
22.01 – Ջորջ Բայրոն, անգլիացի գրող, հայագետ, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ –235 ամյակը
24.01 – Պարյուր Սևակի ծննդյան օրը
28.01 – Բանակի օրը
31.01 – Գարեգին Նժդեհի ծննդյան օրը
Փետրվար
5.02 – Լիպարիտ Սարգսյան, բանաստեղծ, արձակագիր, լրագրող, խմբագիր,<<Սովետական գրող>> հրատարակչության բաժնի վարիչ, <<Ֆրիտյոֆ Նանսենի>> մեդալակիր– 85 ամյակը
9.02 Վահան Տերյանի ծննդյան օրը
19.02 – Հ․ Թումանյանի ծննդյան օրը,Գիրք նվիրելու օրը
Մարտ
8.03 – Կանանց միջազգային օր
10.03 – Էլդա Գրին, արձակագիր, հոգեբան
13․03 – Եղիշե Չարենցի ծննդյան օրը
27.03 – Թատրոնի միջազգային օր
Ապրիլ
1.04 – Վահե Քաչա,օտարագիր հայազգի գրող, սցենարիստ, լրագրող – 95 ամյակ
7.04 – Մայրության, գեղեցկության տոն
9.04 – Սուրբ զատիկի օր
13.04 – Վերա Հակոբյան,ասմունքող, հաղորդավար, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
20.04 – Դանիել Վարուժանի ծննդյան օրը
27.04 – Հ․ Շիրազի ծննդյան օրը
Մայիս
1.05 – Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր
9.05 – Հաղթանակի և խաղաղության տոն
18.05 – Թատրոնի միջազգային օր
24.05 – Արամ Խաչատրյան, կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հայ և համաշխարհային դասական երաժշտության ներկայացուցիչ, Խաչատրյանական կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր – 120 ամյակ
28.05 – Հայաստանի Առաջին Հանրապետության օր
31.05 – Դրաստամատ Կանայան,Դրո, ռազմաքաղաքական գործիչ, զորավար, ֆիդայի, վրիժառու, ազատագրական շարժման գործիչ, Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներից – 140 ամյակ
Հունիս
1.06 – Երեխաների իրավունքների պաշտպանության օր
16.06 – Սրբուհի Լիսիցյան – ազգագրագետ, բանահավաք, արվեստաբան, պարագիտության հայկական դպրոցի սկզբնավորող, պարային շարժումները գրանցելու համակարգի ստեղծման հեղինակ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ–130 ամյակ
22.06 – Էրիխ Մարիա Ռեմարկ– գերմանացի գրող–125 ամյակ

«Գրական սեռեր և ժանրեր» դասընթացի ամփոփիչ առաջադրանք

1․Գրական սեռերը երեքն են՝ թվարիկ՛ր, թե որոնք են դրանք։   Ինչպե՞ս են երեք սեռերի ստեղծագործություններն արտացոլում իրականությունը

Դրանք են՝ էպիկական, քնարական(լիրիկական), դրամատիկական:

Էպիկական ստեղծագործության մեջ հեղինակը պատմում է միայն հերոսների ու իրադարձությունների մասին:

Լիրիկական ստեղծագործությունը ուղղակիորեն վերարտադրում է անհատի գաղափարական-հուզական վերաբերմունքը:

Դրաման անմիջապես ցուցադրում է գործող անձանց բնավորություններն ու արարքները:

2․Որո՞նք են էպիկական սեռի ստեղծագործությունների տեսակները:

Դրանք են՝ պատմվածք, նովել, ակնարկ, հեքիաթ, ֆելիետոն , վեպ, վիպակ:

3․Թվարկի՛ր չափածո ստեղծագործության տեսակները և նշի՛ր յուրաքանչյուր տեսակից  մեկական  ստեղծագործություն:

Բանաստեղծությունն իր տեսակներով՝ սոնետ, տրիոլետ, գազել, ռուբային, ռոմանսները, էլեգիանները :

<< Հայոց վիշտը>>, << Տրտունջք>>,<< Աշուն>> և այլն:

Պոեմ՝<<Մարո>>, <<Աբու Լալա Մահարի>>, <<Անուշ>> :

Բալլադ՝ << Աղավնու վանքը>>,<< Փարվանա>>,<<Ախթամար>>, <<Ասպետի սերը>>,<< Արտավազդ>>:

4․Որո՞նք են դրամատիկական սեռի երեք տեսակները, թվարկի՛ր յուրաքանչյուր տեսակից  երկուական  ստեղծագործություն։

Ողբերգություն՝ << Համլետ>>, << Լիր արքա>>,<< Մակբեթ>>:

Կատակերգություն՝ <<Պեպո>>,<< Էլի մեկ զոհ>>,<< Կամակոր տղամարդու սանձահարումը>>:

Դրամա՝<, Ուներ իրավունք>>, <<Հին Աստվածներ>>,<<Պատվի համար>>:

5․ Քնարաէպիկական չափածո ստեղծագործություններից մեկը՝ բալլադը,  ժողովրդական բանահյուսության ո՞ր տեսակի  գեղարվեստական մշակումն է։ Թվարկի՛ր մի քանի օրինակներ  հայ գրականությունից:

Բալլադը ժողովրդական ավանդության գեղարվեստական մշակումն է: <<Ժողովրդի քնարը>>, << Հավերժական սերը>>,<< Ասպետի սերը>>,<<Փարվանա>>:

6․Պատմվածքն ու նորավեպը (նովելը) էպիկական սեռի արձակ ստեղծագործություններ են․ թվարկի՛ր այս ստեղծագործությունների նմանություններն ու տարբերությունները։

 Նորավեպը համեմատաբար սեղմ ծավալի արձակ ստեղծագործություն է, որն ունի դեպքերի կտրուկ սրընթաց ընթացք (սյուժե) և կերպարներ: Նովելների հիմքում ընկած էր հասարակության բարձր խավի թերությունները երգիծող որևէ արտասովոր պատմություն կամ անեկդոտանման նորություն։ Պատմվածքի նման նորավեպը ևս սակավաթիվ կերպարներ ունեցող փոքրածավալ ստեղծագործություն է, որը պատկերում է մարդկային կյանքի մեկ, համեմատաբար ավարտուն դրվագ։

7․ Բանաստեղծության ո՞ր տեսակներն են ընդգրկված քնարերգության մեջ։

Սոնետ, տրիոլետ, գազել, ռուբային, ռոմանսները, աքրոստիկոս, էլեգիաները։

8․ Թվարկի՛ր քեզ սիրելի մի քանի վեպեր հայ և համաշխարհային գրականությունից։

<<Վերք Հայաստանի>>, <<Հարյուր տարվա մենություն>>, << Առանց Դավանանքի>>,<< Գևորգ Մարզպետունի>> ,<<Քաոս>> և այլն:

9․ Հայ գրողներից ովքե՞ր են քառյակներ  (ռուբայիններ) ստեղծել։ Ներկայացրո՛ւ քո սիրելի քառյակը կամ ռուբայինը։

Հ. Թումանյան, Ե. Չարենց, Գ. Նարեկացի:

Հէ՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։ Այս քառատողն ամբողջությամբ բնութագրում է կյանքը՝ իր անցողիկությամբ ու հարատևությամբ։

10․ Ի՞նչ տվեց քեզ «Գրական սեռեր և ժանրեր»  դասընթացը։

Դասընթացի ուսումնասիրությունն ավելի խորացրեց և զարգացրեց գրականության տեսության մասին ունեցած իմ գիտելրքը: