հեղինակային իրավունք

  1. Ստեղծագործությունների ազատ օգտագործումը ուսուցման և ուսումնական միջոցառումների նպատակով:

Ստեղծագործությունների ազատ օգտագործումը  շատ կարևոր է, այն բացառում է մի շարք խնդիրներ, և օգնում  թե ուսնողին, թե ընթերցողին լինել ավելի տեղեկացված:Այս դրույթը թուլ է տալիս ստեղծագործությունների օգտագործումը ուսուցողական բնույթի  հրապարակություններում, հաղորդումներում,ձայնագրություններում և նմանատիպ միջոցառումներում:

  • Մատչելի ձևաչափը կամ դրա օրինակները հաշմանդամներին տրամադրել ցանկացած միջոցներով, ներառյալ` էլեկտրոնային հաղորդումը:

Այս դրույթը կարևոր է այնքանով, որ հնարավորություն է ընձեռվում  հավասար պայմաններ ստողծել՝այն անձանց ովքեր, առողջական  կամ բնածին   որոշ արատների պաճառով ի վիճակի  չեն ընկալել այդ ստեղծագործությունները, ուստի պետք է բոլոր հնարավոր միջոցները օգտագործել հաշմանդամներին լիարժեք  տեղեկություն ապահովելու համար:

Նոր տեխնոլոգիաները հնարավորություններ են ստեղծում հաշվանդամ անձանց համար մատչելի դարձնելու նպատակով, փոխել ստեղծագործութների ձևաչափը:

  • Ստեղծագործության վերարտադրությունը

Այս դրույթով գրադարաններին և արխիվներին թույլատրվում է վերարտադրել անհրաժեշտ քանակությամբ օրինակներ և սպասարկել դրանք ընթերցողներին օրիգինալ օրինակների փոխարեն, որոնք կարող են շատ հին ու վնասված կամ հազվագյուտ օրինակներ լինել, և հնարավորություն տա գրադարաններին և արխիվներին պահպանելու բոլոր տեսակի ստեղծագործությունները վնասվելուց, մաշվելուց և կորստից:

  • Ստեղծագործությունը մատչելի դարձնելը կամ հաղորդելը

Գրադարանին կամ այլ ուսումնական հաստատությանը պետք է թույլատրված լինի օրինական ճանապարհով ձեռք բերված ստեղծագործությունները վերարտադրել լսարանային պարապմունքների կամ հեռակա ուսուցման համար այնպես, որ չվնասվեն հեղինակի կամ այլ իրավատիրոջ շահերը: Նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ստեղծել ապահով վիրտուալ ուսումնական միջավայր, առավել ժամանակակից ու արդյունավետ եղանակներ դասավանդելու, սովորելու և փոխգործունեության համար: Այս դրույթը թույլ է տալիս դասավանդողներին և ուսումնառողներին ապահով ներքին ցանցում օգտվել գիտական ռեսուրսներից, իրականացնել ուսումնական պրոցեսը:

  • Վերարտադրել որբ (երբ հնարավոր չէ նույնականացնել իրավատիրոջը կամ պարզել նրա գտնվելու վայրը) ստեղծագործությունների օրինակները

Այս դրույթի նպատակն է գրադարաններին և արխիվներին թվայնացնել իրենց ֆոնդերը պահպանության և հանրությանը մատչելի դարձնելու նպատակով, պահպանելով ազգային և միջազգային մշակութային ժառանգությունը:

Առասպելը՝ որպես ժողովրդական բանահյուսության ժանր

Առասպելը ժողովրդական բանահյուսության վիպերգական ժանրերից է, որի մեջ գերբնական ու չափազանցված ձևով արտացոլվել են հնագույն ժողովուրդների կյանքի կարևորագույն դեպքերը, աշխարհի վերաբերյալ մարդկանց պատկերացումներն ու ընկալումները։ Առասպելների հիմքում, հիմնականում, ընկած են եղել տվյալ ցեղի, ժողովրդի կյանքում տեղի ունեցած իրական դեպքերը, սակայն բնության դեմ դեռևս անզոր մարդն իր սնոտիապաշտ մտածողությամբ երևույթները բացատրել է որպես աստվածների և ոգիների գերբնական ուժի արտահայտություն։

Continue reading Առասպելը՝ որպես ժողովրդական բանահյուսության ժանր

Hello world!

Welcome to your brand new blog at Edublogs!

To get started, simply visit your blog’s dashboard, edit or delete this post and check out all the other options available to you.

Like more help?

We can walk you through step-by-step in our guide to getting started with your blog.

Happy blogging!