դիպլոմային աշխատանք 2023

Թեմա «Համանքային գրադարանը դպրոցի, մանկապարտեզի և այլ կրթական հաստատությունների գործընկեր»

Սահիկաշար

նախագիծ

Նախագծային  աշխատանք – շարունակական

Նախագիծ  – « Ամառային  աշխատանք»  Մալիշկայի  2 դպրոցների  աշակերտների  հետ։

Թեման՝– Աշակերտներին  հանձնարարել  ամառային  ընթերցումներ, ընթերցած  գրքերից  դուրս  գրել  հերոսներին, որակել  ինչպիսին  լինելը, հիմնավորել և գրել, ներկայացնել։

Նախագծի  նպատակը՝  սեր արթնացնել  գրականության  հանդեպ, մոտեցնել  գրադարանին, նաև  կարծիք  կազմելու, իր  միտքն  արտահայտելու  հնարավորություն  տալ։

Մասնակիցներ՝  Մալիշկայի  1 դպորցի աշակերտներ, Մալիշկայի Լոմոնոսովի  անվան 2 դպրոցի աշակերտներ։

Նախագծի  ամփոփումը՝ – 2023թ. Սեպտեմբեր  ամսին, ծանոթանալ  աշակերտների  աշխատանքներին, լավագույն ընթերցողին  խրախուսել  դիպլոմով։ 

հաշվետվություն

2022-2023թ տարեկան ամփոփում

Ուսումնական նախագծերի մասնակցություն` Գրքի բուժում աշակերտների հետ , Հ. Թումանյանի ծննդյան օր,Գիրք նվիրելու օր , Ամառային ընթեցանություն՝ շարունակական։

Կրթահամալիրային և այլ միջոցառումների մասնակցություն ` Հարիսայի ծես, Գիտական սեմինար, Հանդիպում Լոս Անջելոսի «Կենտրոնական Գրադարանի» գրադարանավար, կրթահամալիրի շրջանավարտ՝ Դավիթ Թուրշչյանի հետ, Գրքի փառատոն Երևանում։

Ուսումնական պրակտիկայի մասնակցություն ՝ Newmag հրատարակչության կազմակերպած Ձմեռային Փառատոն, Այց Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան, Գրատպության թանգարան,Ազգային գրադարան, Մատենադարան, նաև անհատական մասնակցութուն ,գործուղում` մարզային գրադարանի հետ » Խնկո Ապոր ազգային մանկական գրադարան», « Ապրելու բանաձև» գրքի տասներեքերրորդ հատորի շնորհանդեսին։

Պատում, ներկայացում ըստ առարկաների։ Քոլեջում 2022-2023թ. ուսումնասիրել ենք՝ գրականություն, գրադարանային գործ, գրադարանային գործի սպասարկում, անգլերեն, հոգեբանություն: ԵՎ դիպլոմային աշխատանք։

այց գրատպության թանգարան,ազգային գրադարան

Մայիսի 4-ին քոլեջի ուսանողները պրակտիկայի շրջանում այցելեցինք գրատպության թանգարան, ազգային գրադարան։ Գրատպության թանգարանում լսեցինք, ծանոթացանք հայ առաջին գրքի տպագրությունից մինչև մեր օրեր ինչ ճանապարհ է անցել։ Եղանք նաև ազգային գրադանում, սկանների բաժնում, ծանոթացանք ժամանակակից շնչով հագեցած գրադարանում։ Հրաշալի օր էր։

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Գրադարանային գործ, Հեռակա

Перейти к верхней панели