ԽՆԿՈ ԱՊՈՐ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հուլիսի 19-22-ը  Վայոց  ձոր մարզային գրադարանի գրադարանավարները,Խնկո Ապոր  անվան  ազգային  մանկական  գրադարանում  մասնակցեցին  <<Գրադարանավարների  վերապատրաստման  դասընթացներ>>  խորագրով  վարպետաց  դասերին,որին  մասնակցեցի  նաև  ես՝  Արևիկ  Աբրահամյանս,Մալիշկայի   համայնքային  գրադարանի  գրադարանավարս,Մխիթար  Սեբաստացի  կրթահամալիրի  գրադարանային  գործ  բաժնի  ուսանողուհիս:Դասընթացների  թեմանները   բովանդակալից  էին,ուսուցողակն  և  շատ  հետաքրքիր,ստացանք  մեթոդական  ցուցումներ:

Շատ  հետաքրքիր  էր  գրադարանի  առօրյան,ուսանելի:Հատկապես  տպավորիչ  էր  գրադարանի  հեքիաթի  սրահը,և  հեքիաթասաց   տիկին  Իսկուհու  ներկայացրած  հեքիաթը  մեզ  մի  փոքր  մանկություն  պարգևեց:Հիանալի  և  ջերմ  օրեր  էին: