Հուլիսի 19-22-ը Վայոց ձոր մարզային գրադարանի գրադարանավարները,Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մասնակցեցին <<Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ>> խորագրով վարպետաց դասերին,որին մասնակցեցի նաև ես՝ Արևիկ Աբրահամյանս,Մալիշկայի համայնքային գրադարանի գրադարանավարս,Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի գրադարանային գործ բաժնի ուսանողուհիս:Դասընթացների թեմանները բովանդակալից էին,ուսուցողակն և շատ հետաքրքիր,ստացանք մեթոդական ցուցումներ:
Շատ հետաքրքիր էր գրադարանի առօրյան,ուսանելի:Հատկապես տպավորիչ էր գրադարանի հեքիաթի սրահը,և հեքիաթասաց տիկին Իսկուհու ներկայացրած հեքիաթը մեզ մի փոքր մանկություն պարգևեց:Հիանալի և ջերմ օրեր էին: