Հանդիպում Լոս Անջելեսի «Կենտրոնական գրադարանի» գրադարանավար, կրթահամալիրի շրջանավարտ` Դավիթ Թուրշչյանի հետ

Սեպտեմբերի 24-ին դասավանդող Լուսինե Ալեքսանյանի նախաձեռնությամբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Քոլեջը  հյուրընկալել էր Լոս Անջելոսի «Կենտրոնական գրադարանի» գրադարանավար Դավիթ Թուրշչյանին, ով նաև կրթահամալիրի շրջանավարտ է։
Հանդիպումը հետաքրքիր էր, հագեցած, որին մասնակցում էին առաջի և երկրորդ կուրսի «Գրադարանային գործ» բաժնի ուսանողները։

Նպատակն էր` ծանոթանալ Լոս Անջելեսի «Կենտրոնական գրադարանի» գործունեությանը։Ի տարբերություն հայաստանյան գործող գրադարանների, ԱՄՆ-ի գրադարանները բավականին լայն գործառույթներ ունեն. լեզուների ուսուցում՝ հեռավար և առկա, սոցիալական խորհրդատվություն, աշխատանքի տեղավորման գործակալություն, աշխատանքնային փաթեթների ստեղծման ծառայություն, գրքի սպասարկում, հանդիպում հեղինակի հետ, աշխատանք դպրոցների հետ, աշխատանք վետերանների հետ և վետերանների մասնակցությամբ, բազմազան աշխատանքներ, ընդհուպ մինչև մեծահասկներին գրաճանաչ դարձնելը։

Պարոն` Թուրշչյանը հաճյուքով պատասխանեց ուսանողներին հուզող հարցերին, հարցերը տարաբնույթ էին։

Հանդիպումը  արդյունավետ էր և  կառուցողական: