Հայկական առած-ասացվածքները՝ ժողովրդական խոսքի շտեմարան

Առած-ասացվածքները ուղիղ և փոխաբերական իմաստ ունեցող պատկերավոր  ասույթներ  ու դատողություններ են, որոնցում  կյանքի յուրաքանչյուր երևույթ բնութագրվում է  հակիրճ, սրամտորեն և կատարյալ ամբողջականությամբ: Ինչպես ժողովրդական բանարվեստի մյուս ձևերը, առած-ասացվածքները ևս առաջացել են խոր հնադարում և հասարակական կյանքի զարգացմանը զուգընթաց արտացոլել ժողովրդի դարավոր կենսափորձը,  պատկերացումներն ու բարոյախոսությունը,  տարբեր դարաշրջաններում ժողովրդի կյանքում տեղ գտած սոցիալական անհավասարությունները, ապագայի հանդեպ լավատեսությունն ու ձգտումները:

Առած-ասացվածքները մաթեմատիկական ճշգրտություն, կուռ տրամաբանություն  ունեցող խոսքային  բանաձևումներ են, որոնցում խտացված են ամեն առարկայականի հանդեպ ժողովրդի  ունեցած պատկերացումները: Նրանց մեջ բառերը քիչ են, իսկ մտքերը՝ շատ ու խորիմաստ:

Շատ լայն են հայկական առած-ասացվածքների թեմաները, բովանդակային ընդգրկումը: Թե՛ բնությունը՝  իր տարրերով, երևույթներով, կենդանական ու բուսական աշխարհով և թե՛ մարդկային կյանքն ու կենցաղը՝ իր առարակայական  դրսևորումներով անսպառ աղբյուր են եղել հայ մարդու մտքի ու երևակայության համար:  Դրանով է հավանաբար պայամանավորված այն փաստը, որ  հայկական առած-ասացվածքներն  առանձնանում են իրենց ձևի և բովանդակության ինքնատիպությամբ:  Սույն հոդվածի շրջանակում նպատակ ունենք քննելու հայկական առած-ասացվածքների կառուցվածքային մի քանի առանձնահատկություններ:

Մեր առած-ասացվածքների պոետիկային բնորոշ հատկանիշներից մեկը նրանց  սեղմությունն ու հակիրճությունն է, պարզությունն ու դիպուկությունը:  Ամենախորիմաստ  ու ընդարձակ մտքերն անգամ  արտահայտվում են մի քանի բառով, հակիրճ  ու  պարզ:

Առած-ասացվածքներ

Ինչ աղբրից մարդ ջուր խմի,էն աղբրին քար չի գցի։

Հալալ մարդու հացը չի կտրվի։

Թող ասեն գեշ ա,թող չասեն էշ ա։

Հալալը,որ մազ դառնա չի կտրվի,հարամը,որ գերան դառնա կը կոտրվի։

Հպարտին դուրսը ծեծեցին,տանը բան չասավ։

Ո՛չ մարդանման,ո՛չ մարդահվան։

Ոտին չարուխ չկա,գլուխը վարդ կը շարե։

Լեզուն չըլնի ագռավները աչքերը կը հանեն։

Հարամ ուտողին մինն էրկու չի լինի։

Գիտուն մեղավորը լավ ա,քան թե անգետ արդարը։

Բանն արա,հետո պարծեցիր։

Մեծ խոսելով փլավ չի եփվի, եղ ու բրինձ ա հարկավոր։

Շատ պարծեցողը պարկը կը մտնի։

Լավ ա աչքով քոռ ինի մարդ,ինչ մտքով։

Խելքից թեթևը ոտից եգին կըլի։

Պուտուկն ասեց,տակս ոսկի ա,շերեփն ասեց՝ բա ես որդից եմ գալի։

Ժողվրդական Հանելուկներ

Սև կծիկը վեր նետեցի, Ճերմակ վար ցըգի։ (Մութ և լույս)

Սև շունը պատեն կախ։ (Կողպեք)

Սարի ետևեն ձեն կուգա, Ձին անոթի տուն կգա։ (Զուռնա)

Տակը ջուր, մեջը ջուր,վըրան մուր։ (Ճրագ)

Էրկան աղիք,ծերը ծաղիկ։ (Մոմ)

Էլլեմ սարը,ձեն տամ ձորը։ (Հրացան)

Ավանդությունը ժողովրդական բանահյուսության ժանր

Ավանդությունը ժողովրդական բանավոր արձակի տեսակներից է:  Ավանդությունները կարճ, արձակ, տեղեկատու բնույթի զրույցներ ու հուշապատումներ են՝ տեղային նշանակություն ունեցող դեպքերի ու դեմքերի, բնական ու մշակութային առարկաների, երևույթների մասին, իրական կամ հրաշապատում բովանդակությամբ։ Բնույթով լինում են իրերի ու երևույթների ծագումը պատճառաբանող, անունները ստուգաբանող կամ Էլ պատմական անձանց որևէ արարք վիպող զրույցներ։

Ըստ այդմ ավանդությունները լինում են ստուգաբանական, բացատրական և վարքաբանական։ Տալիս են աշխարհագրական, պատմական, կենցաղային, կրոնական և այլ տեղեկություններ ու գիտելիքներ։ Լայն տարածում են գտել Նոյի տապանի, ՊրոմեթևսիԱլեքսանդր Մակեդոնացու, Լոխման հեքիմի, դոկտոր Ֆաուստի մասին ավանդությունները։ Հայ ժողովուրդը ևս ստեղծել է ազգային ավանդություններ ու ավանդական զրույցներ։ Դրանք արտացոլում են մեր ժողովրդի հնամենի հավատալիքները, հասարակական կյանքն ու կենցաղը, պատմական բախտորոշ իրադարձությունները։ Հայտնի են ՄհերիՄեսրոպ ՄաշտոցիՎարդան Մամիկոնյանիզորավար Անդրանիկի մասին ավանդությունները։ Կան նաև բազմաթիվ ավանդություններ՝ Հայկական լեռնաշխարհի տարբեր բնակավայրերի, պատմական հուշարձանների, աշխարհագրական տեղանունների մասին:

Առաջադրանքներ

1.Բլոգներում  տեղադրել Հայկական լեռնաշխարհի  պատմական հուշարձանների և աշխարհագրական տեղանունների մասին մեկական ավանդություն:

Վայոց Ձոր

Ժամանակին մի հարուստ իշխան իր հազարավոր անասուններով գալիս է այս գավառի արոտները։Ամբողջ ամառը նա լավ կերակրում է հոտերը։Վրա է հասնում խիստ ձմեռը։Վախեցած իշխանը կարգադրում է՝ անասուններին քշել տաք տեղեր։Սարերից իջնելիս մի ձորաբերանի մոտ,գիշերով սկսում է բուքը։Անասուններից շատերը խեղդվում են,մնացածներն էլ սոված են մնում։Իրար հետևից հիվանդանում ու մեռնում են նաև իշխանի տանեցինները։Հովիվներն ու նախրապանները փախչում են։Ձորաբերանին մնում է իշխանն իր հիվանդ կնոջ հետ։Կորցրած փրկվելու ամեն հույս՝ նա գլխին է տալիս և նայելով շրջապատի խոր ձորերին,աղաղակում է․<<Ախ,վա՜յ ձոր,ախ,վա՜յ ձոր>>։Այդ օրվանից էլ այս գավառի անունը մնում է Վայոց ձոր։

Նորավանք

Վարպետ Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի գեղեցիկ աղջկան։Աղջիկն էլ հավանում է Մոմիկին։Սյունյաց իշխանը կանչում է Մոմիկին և ասում․

<<Աղջիկս կտամ քեզ, եթե երեք տարում մի նոր գեղեցիկ վանք շինես ինձ համար>>։Երիտասարդ վարպետը ընդունում է իշխանի պայմանը և գործի անցնում։Ապառաժներից քարեր կտրելով ու տաշելով քիչ է մնում, որ որոշված ժամկետին ավարտի վանքի շինությունը։Իմանալով այդ,իշխանն ուղարկում է ծառային,որը տիրոջ հրամանով բարձրանալով վանքի գմբեթը,այնտեղից ցած է հրում Մոմիկին։Մոմիկի տաշած վերյին քարը շիրմաքար է դառնում նրա համար։

2.Թվարկիր հայ մանկագիրների ստեղծագործություններ, որոնց մեջ օգտագործված են ժողովրդական ավանդություններ:

Հովհաննես Թումանյան<<Փարվանա>>,<<Անբախտ վաճառականները>>,<<Աղավնու վանքը>>,

Ավետիք Իսահակյան<<Մայրը>>,<<Լեյլի ու մեջլում>>,<<Մոր սիրտը>>

3.Ինչպես են կոչվում հեղինակային գրական այն ստեղծագործությունները, որոնցում օգտագործված են ժողովրդական ավանդություններ ու զրույցներ:

Լեգենդներ և բալլադներ

4.Հայ հեղինակի որևէ չափածո բալլադ կամ լեգենդ արձակ շարադրիր:

Ավետիք Իսահակյան<<Մայրը>>

Այս ավանդավեպում մի պառավ մայր ապրում է իր որդու և հարսի հետ։Ամեն օր հարսը բողոքում է ամուսնուն,թե մայրը բեռ է իրենց վրա,ոտ ու ձեռից ընկած է,չի տեսնում,չի լսում,ամբողջ օրն ուտում,չի կշտանում։Ամուսնու առաջ պայման է դնում,եթե չտանի մորը կորցնի,ինքնը բոլորին կպատմի,որ ամուսին իրեն օր ու արև չի տալիս,սիրուհի ունի։Իսկ մայրն ամբողջ օրն աղոթքներ էր մրմնջում։Եվ մի օր էլ որդին ստիպված մորը պարկն է դնում,տանում է խոր ծմակում մի ծառի տակ թողնում։Երբ ետ է դառնում,լսում է մոր ձայնը․նա ասում է տղային,որ բարով գնա,ոտքը քարին չդիպչի,բայց պարկը վերցրու քեզ հետ,պարկը տանը պետք կգա։

առակ բարբառով

                                                  Աղվեսը եվ  կաքավը 

Աղվիս զկաքավ պռնից։ 

Կաքավ ըսաց․-Աղվիս,ինչ՞ տ էնիս։ 

Ըսաց․-Քի տ ուտիմ։ 

Ըսաց․-Փառք տու աստուն,նուր զի կի։ 

Ինչ փառք իտու աստուն,կաքավ բերնեն թռավ։ 

Աղվիս դարձավ,ըսաց․-Էնու տուն ավիր ըլի,ինչ չուր կուշտ չուտը,փառք տա  աստուն։ 

     Գայլն ու իր ճուտը 

Գայլն ու իրա ճուտը նստած ին,թամաշա անըմին օչխարին։ 

Գելն ասեց․-Նստենք․սուրուն թո մոտենա,մինը բռնենք,ուտենք։Ճուտը վե կացավ․-Այ՜ հա՜յ, էդ ինչքամ ա,ասեց։-Հազար-էրկու հազար հատ կըլնի։ 

Ասեց․-Ընդոնց մերն քանի՞սն ա բերըմ,որ էսքան էն էլե։ 

-Յան մեկը, յան էրկուսը,ասեց․—Պա դու ինչքամ էս բերըմ,ասեց ճուտը․—Օխտը,ութը հատ  բերըմ եմ,ասեց․—Պա որ էդքամ ես բերըմ,իմ ախպրտանքը ու՞ր են։ 

Ասեց—Ընդոնք հալալ են․սուրու են բռնըմ․մենք հարամ ենք․վախըմ եմ քեզանից էլ խեր չտենամ։ 

3. Ինչ գիտես հին աշխարհի և միջնադարյան առակագիրների մասին, նրանց առակներից քո բլոգում մեկական առակ տեղադրիր:

Մխիթար Գոշ,ՔԱՀԱՆԱՆ ԵՒ ԱՎԱԶԱԿԸԱվազակը, բռնելով մի քահանայի, ուզում էր սպանել։ Քահանայի վրա հզորության ոգի իջավ, նա հաղթեց ավազակին ու սկսեց ինչպես հարկն է տանջել նրան։

Ավազակը աղաչում էր ու ասում.

— Չէ որ քահանա ես, միշտ ասում ես՝ «խաղաղություն ընդ ամենեսյան» և սրա նման այլ բաներ։

— Ո՜վ չարագործ,— պատասխանում է քահանան,— հենց խաղաղությունը անվտանգ պահելու նպատակով եմ տանջում քեզ՝ խաղաղությունը չսիրողիդ:Առակս հայտնի է դարձնում, որ միշտ խռովասիրության պատճառով չի հարկ լինում կռվել, այլ նաև՝ խաղաղությունը անվտանգ պահելու։

Վարդան Այգեկցի

Ջրաղաց և Եկեղեցի«Եկեղեցին պարծեցավ յուր սրբությամբ և ասաց, թե ես եմ տաճար Աստծու և դեպի ինձ են գալիս քահանաները և ժողովուրդը աղոթք մատուցանելու Աստծուն և պատարագ, և հաշտվում է Աստված աշխարհի հետ և մեղքերին թողություն է լինում։ Այն ժամանակ ջրաղացն ասաց եկեղեցուն, թե ինչ որ դու ասում ես, արդար է և ճշմարիտ, բայց դու իմ երախտիքը մի մոռանա, որ գիշեր, ցերեկ աշխատում եմ և դատում այն, ինչ որ ուտում են քահանաները և ժողովուրդը և ապա քեզ են գալիս աղոթելու և երկրպագելու Աստծուն»:

Եզոպոս

1. Նապաստակն ու կրիան

«Մի օր մի հպարտ ու արագ նապաստակ տեսավ, թե ինչպես է կրիան քայլում ճանապարհի երկայնքով և մոտեցավ նրան: Նապաստակը սկսեց ծաղրել մյուս կենդանու դանդաղությունն ու ոտքերի երկարությունը: Այնուամենայնիվ, կրիան պատասխանեց, որ ինքը վստահ է, որ չնայած նապաստակի մեծ արագությանը, այն ի վիճակի է հաղթել այն մրցավազքում:

Նապաստակը, համոզված լինելով իր հաղթանակի մեջ և մարտահրավերը կորցնելու անհնարին համարելով, ընդունեց: Երկուսն էլ աղվեսին խնդրեցին նշել նպատակը, որին նա ընդունեց, ինչպես նաև ագռավը ՝ դատավորի դերում հանդես գալու համար:

Երբ մրցույթի օրը հասավ, մրցավազքի սկզբում միանգամից դուրս եկան նապաստակն ու կրիան: Կրիան առաջացավ առանց կանգ առնելու, բայց դանդաղ:

Նապաստակը շատ արագ էր, և տեսնելով, որ այն մեծ առավելություն ունի կրիայի նկատմամբ, որոշեց ժամանակ առ ժամանակ կանգ առնել և հանգստանալ: Բայց մի առիթով նապաստակը քնեց: Կրիան, կամաց-կամաց, շարունակեց առաջ գնալ:

Երբ նապաստակը արթնացավ, նա գտավ, որ կրիան պատրաստվում է հատել վերջնագիծը: Չնայած նա վազեց, բայց արդեն ուշ էր, և վերջապես կրիան հաղթեց մրցավազքում »: