Էպիկական ժանրի ստեղծագործություն.Վիպակ

Վիպակը գրականության էպիկական կամ պատմողական  ժանրի տեսակներից մեկն է, որը միջին տեղ է գրավում վեպի  և պատմվածքի միջև։ Գործող անձանց թվով, կյանքի ընդգրկման ծավալով վիպակն ավելի մեծ է պատմվածքից և նորավեպից, բայց փոքր՝ վեպից։ Վեպի մի շարք գծեր հատուկ են նաև վիպակներին, և առհասարակ՝ վիպակն ու վեպը խստորեն սահմանազատել հնարավոր չէ։ Վիպակի մեջ ևս կարող են լինել սյուժետային մի քանի գծեր, էպիկական շարադրանքը կարող է տոգորվել քնարական կամ դրամատիկ շնչով։

Վիպակի նմուշներ են Ալեքսանդր Պուշկինի «Դուբրովսկին», Նիկոլայ Գոգոլի «Տարաս Բուլբան»,  Պրոսպեր Մերիմեի «Կարմենը», Մուրացանի «Առաքյալը», Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուսը» և այլն։ Կան վիպակներ էլ, որոնք ծավալի և ժանրային առանձնահատկությունների տեսակետից երբեմն համարվում են նաև պատմվածք (օրինակ՝ Մուրացանի «Նոյի ագռավը», Շիրվանզադեի «Կրակը»)

Առաջադրանք

Կարդա՛ Ալ․ Շիրվանզադեի «Կրակը» վիպակը։ 

Արտահայտի՛ր վերաբերմունքդ ստեղծագործության՝ որպես վիպակի, ժանրային առանձնահատկությթւնների  վերաբերյալ։ 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *