Էպիկական ժանրի ստեղծագործություն.Վիպակ

Վիպակը գրականության էպիկական կամ պատմողական  ժանրի տեսակներից մեկն է, որը միջին տեղ է գրավում վեպի  և պատմվածքի միջև։ Գործող անձանց թվով, կյանքի ընդգրկման ծավալով վիպակն ավելի մեծ է պատմվածքից և նորավեպից, բայց փոքր՝ վեպից։ Վեպի մի շարք գծեր հատուկ են նաև վիպակներին, և առհասարակ՝ վիպակն ու վեպը խստորեն սահմանազատել հնարավոր չէ։ Վիպակի մեջ ևս կարող են լինել սյուժետային մի քանի գծեր, էպիկական շարադրանքը կարող է տոգորվել քնարական կամ դրամատիկ շնչով։

Վիպակի նմուշներ են Ալեքսանդր Պուշկինի «Դուբրովսկին», Նիկոլայ Գոգոլի «Տարաս Բուլբան»,  Պրոսպեր Մերիմեի «Կարմենը», Մուրացանի «Առաքյալը», Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուսը» և այլն։ Կան վիպակներ էլ, որոնք ծավալի և ժանրային առանձնահատկությունների տեսակետից երբեմն համարվում են նաև պատմվածք (օրինակ՝ Մուրացանի «Նոյի ագռավը», Շիրվանզադեի «Կրակը»)

Առաջադրանք

Կարդա՛ Ալ․ Շիրվանզադեի «Կրակը» վիպակը։ 

Արտահայտի՛ր վերաբերմունքդ ստեղծագործության՝ որպես վիպակի, ժանրային առանձնահատկությթւնների  վերաբերյալ։ 

Հանդիպում Լոս Անջելեսի «Կենտրոնական գրադարանի» գրադարանավար, կրթահամալիրի շրջանավարտ` Դավիթ Թուրշչյանի հետ

Սեպտեմբերի 24-ին դասավանդող Լուսինե Ալեքսանյանի նախաձեռնությամբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Քոլեջը  հյուրընկալել էր Լոս Անջելոսի «Կենտրոնական գրադարանի» գրադարանավար Դավիթ Թուրշչյանին, ով նաև կրթահամալիրի շրջանավարտ է։
Հանդիպումը հետաքրքիր էր, հագեցած, որին մասնակցում էին առաջի և երկրորդ կուրսի «Գրադարանային գործ» բաժնի ուսանողները։

Նպատակն էր` ծանոթանալ Լոս Անջելեսի «Կենտրոնական գրադարանի» գործունեությանը։Ի տարբերություն հայաստանյան գործող գրադարանների, ԱՄՆ-ի գրադարանները բավականին լայն գործառույթներ ունեն. լեզուների ուսուցում՝ հեռավար և առկա, սոցիալական խորհրդատվություն, աշխատանքի տեղավորման գործակալություն, աշխատանքնային փաթեթների ստեղծման ծառայություն, գրքի սպասարկում, հանդիպում հեղինակի հետ, աշխատանք դպրոցների հետ, աշխատանք վետերանների հետ և վետերանների մասնակցությամբ, բազմազան աշխատանքներ, ընդհուպ մինչև մեծահասկներին գրաճանաչ դարձնելը։

Պարոն` Թուրշչյանը հաճյուքով պատասխանեց ուսանողներին հուզող հարցերին, հարցերը տարաբնույթ էին։

Հանդիպումը  արդյունավետ էր և  կառուցողական:

Էպիկական ժանրի ստեղծագործություններ․ ֆելիետոն

Ֆելիետոնը կամ թերթոնը (ֆր.՝ feuilleton < feuille – թերթ, թերթիկ), գեղարվեստա-հրապարակախոսական ժանրին բնորոշ ստեղծագործության տեսակ է, որին հատուկ է քննադատական, հաճախ կատակերգական, երգիծական բնույթը։ Թերթոնի հատկանիշներն են՝ հաղորդման նյութի այժմեականությունը, շարժունակությունը, առերևույթ «անպլանայնությունը», թեթևությունը, կոմպոզիցիայի ազատ կերպը, գեղարվեստական և ոչ գեղարվեստական ժանրերի պարոդիական կիրառումը։ Թերթոններ կամ ֆելիետոններ գրել Հակոբ Պարոնյանը, Երվանդ Օտյանը, Լեռ Կամսարը և այլք։ 

Լեռ Կամսար «Հայաստանը և դաշնակիցները»

ԳՐՔԻ ՓԱՌԱՏՈՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երևանում   այս   օրերին՝ սեպտեմբերի  30-ից   հոկտեմբերի 4-ը, տեղի է ունենում  գրքի  երևանյան   փառատոնը, հագեցած   ծրագրով` գրքի  տոնավաճառ ,վարպետության  դասեր, ընթերցումներ, շնորհանդեսներ: Փառատոնին  մասնակցում  էին  անվանի  գրողներ՝   Իտալիայից, Կիպրոսից, Վրաստանից, Սլովենիայից Ֆրանսիայից, Ռուսաստանից:                                                                                  

Հոկտեմբերի  2-ին  Մխիթար  Սեբաստացի   քոլեջի   առաջին, երկրորդ   կուրսի  ուսանողները, ղեկավար՝ Լ. Ալեքսանյանի  ուղեկցությամբ   մասնակցեցինք  Հովհ. Թումանյանի  տանը՝ բնության  գրկում, գողտրիկ  մի  անկյունում,  տեղի  ունեցող  հանդիպմանը, որտեղ  հյուրերը  մանկագիրներ՝  Անաստասիա  Ստրոկինան, Շամիլ  Իդիատուլինը, Նինա   Դաշևսկայան  էին, վարող՝  Դարյա  Կուզինանայի  հետ: Նրանք   խոսեցին , ներկայացրեցին  իրենց: Յուրաքանչյուրը  պատմեց  իր մանկության սիրելի  հերոսի  մասին, նաև իրենց գրած  իր  ամենասիրելի  ստեղծագործության  հերոսի  մասին:  

Էպիկական ժանրի ստեղծագործություններ, ակնարկ

Ակնարկը գրական և լրագրային ժանր է, վավերագրական գրականության տեսակներից մեկը։ Ակնարկի  հեղինակը  պատմում է ոչ թե երևակայությամբ ստեղծված  հերոսների և գործողությունների, այլ իրականում գոյություն ունեցող մարդկանց և նրանց հետ կատարվող դեպքերի  ու փաստերի մասին։ Ակնարկներում մեծ մասամբ պահպանվում են հերոսների իրական անունները, կենսագրական փաստերը, բնավորության գծերը և այլն։ Սրանով ակնարկը տարբերվում է գրական մյուս ժանրերից։

Սակայն ակնարկագրին ևս անհրաժեշտ է ստեղծագործական երևակայություն՝ կյանքի երևույթներից ու փաստերից բնորոշը, տիպականը ընտրելու, դեպքերն ու հերոսների արարքները հոգեբանորեն պատճառաբանելու համար։

Բարձրարվեստ ակնարկներում օգտագործվում են գեղարվեստական տարբեր միջոցներ (դիմանակար, բնանկար, երկխոսություն, հեղինակային միջամտություն), դրան զուգակցելով հրապարակախոսական ու գիտական տվյալների հետ (թվեր, փաստաթղթեր, իրեղեն ապացույցներ և այլն)։ Ակնարկագիրը կարող է ստեղծել լիարժեք կերպարներ ՝ բնավորության համոզիչ գծերով։  Ակնարկը էպիկական ժանրի միջանկյալ տեսակ է, որ գտնվում է «հետազոտության և պատմվածքի միջև»։

Առաջադրանքներ

1․Թվարկիր հայ գրողներ, որոնք նաև ակնարկների հեղինակ են։ Ակսել Բակունց, Մուշեղ Գալշոյան, Հովհաննես Թումանյան:

2․Ի՞նչ հաջողված ականարկներ կան հայ գրականության  անդաստանում։ Հովհաննոս Գրիգորյան — Զրույց երիտասարդ գրողների հետ:

3․Հայ գրողի մի ակնարկ կամ ակնարկից հատված զետեղիր քո բլոգում։

Հրանտ Մաթևոսյանը Համո Սահյանի մասին

(Երերուն, բայց անշեղ ընթացք) Ինձ համար դյուրին էր ասել. «Համո Սահյանը ճիշտ մարդ էր, իր կռվի ժամին կռվեց, խաղի ժամին խաղաց ու խայտաց, խոստովանանքի…