Գրական սեռեր եվ ժանրեր

Գրական բոլոր ստեղծագործությունների բովանդակությունը օբյեկտիվ իրականության ու հեղինակի գաղափարական գնահատականի արտացոլումն է։ Գեղարվեստական գրականության մեջ առանձնացվում են  բաժիններ, որոնք տարբերվում են կյանքի արտացոլման հիմնական սկզբունքներով և երկերի կառուցման որոշ ընդհանուր հատկանիշներով։

Սկսած անտիկ գեղագիտությունից՝ առանձնացվում են երեք գրական սեռեր՝ էպիկական, քնարական և դրամատիկական, կամ, այլ կերպ ասած, էպոս, լիրիկա և դրամա։

Սակայն էպիկական, լիրիկական (քնարական) ու դրամատիկական սեռերի երկերն իրականությունն արտացոլում են տարբեր կերպ. էպիկական ստեղծագործության հեղինակը գերազանցապես պատմում է հերոսների ու իրադարձությունների մասին, լիրիկական երկն ուղղակիորեն վերարտադրում է անհատի գաղափարական-հուզական վերաբերմունքը, իսկ դրաման անմիջապես ցուցադրում է գործող անձանց բնավորություններն ու արարքները:

Յուրաքանչյուր գրական սեռ իր հերթին ունի մի շարք գրական տեսակներ, որոնք կոչվում են  ժանրեր։ Դրանք բնութագրվում են բովանդակության ու ձևի որոշ կայուն առանձնահատկություններով։

Այսպես՝ էպիկական  ժանրեր են պատմվածքը, նովելը, ակնարկը, հեքիաթը,  վեպը, վիպակը և այլն։ Լիրակական ժանրի մեջ մտնում է բանաստեղծությունն իր տեսակներով՝ սոնետ, տրիոլետ, քառյակ, ռուբայաթ, գազել և այլն։ Դրամատիկական ժանրի ստեղծագործությունները գրվում են թատրոնի համար, դրանք են ողբերգությունը, կատակերգությունն ու դրաման։ Առանձնացվում է նաև քնարաէպիկական սեռը, որի ժանրերից են պոեմը, բալլադը, առակը։

Էպիկական ժանրի ստեղծագործություններ․ պատմվածք 

Առաջադրանքներ 1․Բնութագրի՛ր պատմվածքը՝ որպես էպիկական սեռի ժանր։ Պատմվածքը գրականության պատմողական ժանրերից մեկը,սյուժե ունեցող փոքր ծավալի արձակ ստեղծագործություն է:Պատմվածքի մեջ նկարագրվում է կյանքի մի դեպք,դրվագ՝ կապված մեկ կամ մի քանի հերոսների հետ:Պատմվածքի հիմքում հիմնականում ընկած է կենսական որևէ փաստ,իրական դեպք:

2․Թվարկի՛ր պատմվածքի ժանրին բնորոշ առանձնահատկությունները։ Ի տարբերություն այլ ժանրերի պատմվածքը՝ պատմում,ներկայացնում է հերոսի մասին,նրա կյանքից դրվագներ:

3․ Որո՞նք են պատմվածքի և նովելի ընդհանրություններն ու տարբերությունները։ Նովելը հիմնականում լինում է կարճ,իրադարձություներն ընթանում են արագ՝ ի տարբերություն պատմվածքի:Սակայն պատմվածքի նման նովելը ևս սակավաթիվ կերպարներ ունեցող փոքրածավալ երկ է,որը պատկերում է մարդկային կյանքի մեկ, համեմատաբար ավարտուն դրվագ:

4․Առանձնացրո՛ւ բնության տեսարանների և մարդկային հոգեվիճակների դերը պատմվածքում։ Բնության տեսարանները թե պատմվածքում թե նորավեպում նպաստում են հերոսների հոգեբանության բացահայտմանը և գեղարվեստական խաղորդում ստեղծագործությանը։

5․Թվարկի՛ր հայ և համաշխարհային գրականության լավագույն պատմվածքներից  մի քանիսը, ո՞րն է քեզ առավել հոգեհարազատ։ Օրինակ՝Նար-Դոսի ՙՙՄեր թաղը՚՚,Հովհ.Թումնյանի ՙՙԳիքորը՚՚,Ա.ԲակունցիՙՙԱլպիական մանուշակը՚՚:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *