Էպիկական ժանրի ստեղծագործություններ․ նորավեպ

Էպիկական կամ պատմողական ժանրի ստեղծագործությոններից է նովելը կամ նորավեպը։ Նորավեպը համեմատաբար սեղմ ծավալի արձակ ստեղծագործություն է, որն ունի դեպքերի ընթացք (սյուժե) և կերպարներ: Սրան բնորոշ են սուր, կարճ սյուժեն, պատմողական չեզոք ոճը, անսպասելի ավարտը։ Երբեմն օգտագործվում է որպես պատմվածքի հոմանիշ կամ համարվում է նրա տարատեսակ։ Ժամանակակից գրականության մեջ նովելը և պատմվածքը հաճախ դժվար է սահմանազատել։

Նովելը ձևավորվել է վաղ միջնադարյան շրջանում և իր դասական ձևով հանդես է եկել իտալացի Բոկաչչոյի «Դեկամերոն» գրքում (14-րդ դար)։ Նովելների հիմքում ընկած էր հասարակության բարձր խավի թերությունները երգիծող որևէ արտասովոր պատմություն կամ անեկդոտանման նորություն։ Իր հետագա զարգացման ընթացքում նորավեպն ընդլայնում է թեմատիկ ընդգրկման շրջանակները և դառնում արձակի տարածված ժանրերից մեկը։

Պատմվածքի նման նորավեպը ևս սակավաթիվ կերպարներ ունեցող փոքրածավալ ստեղծագործություն է, որը պատկերում է մարդկային կյանքի մեկ, համեմատաբար ավարտուն դրվագ։ Նրա բնորոշ առանձնահատկություններից են անսովոր սյուժեն, սուր բախումը, գործողության արագ զարգացումը և անսպասելի, կտրուկ վախճանը։ Բնության տեսարանների, առարկաների, հանգամանքների և հոգեվիճակների մանրամասն նկարագրություններ նովելի մեջ սովորաբար չեն լինում։

Առաջադրանքներ

1․Առանձնացրո՛ւ համաշխարհային գրականության նշանավոր նովելիստներին և նրանց մի քանի հայտնի ստեղծագործություններ։ Համաշխարհային գրականության նշանավոր նովելիստներ են եղել Մոպասանը, Չեխովը և այլն ։Մոպասանի նովելներից են<< Երկու ընկեր>>,<< Սիմոնի հայրը>>: Չեխովի<< Չինովնիկի մահը>>

2․Թվարկի՛ր հայ գրականության նշանավոր նովելիստներին։ Հայ գրականության  մեջ մեծարժեք նորավեպեր են գրել  Գրիգոր Զոհրապը  <<Զաբուղոն>>, «Ռեհան», <<Ճիտին պարտք>>,«Երջանիկ մահը», Ստ.Զորյան <<Վաճառական մարդը>>,<<Ցանկապատը>><<Պապն ու թոռը>>,Նար֊Դոս`<<Մեր թաղը>>շարքը։

3․Բնության տեսարանները ի՞նչ չափով կարող են տեղ գտնել նորավեպի սյուժետային գծում։  Պատմվածքում հեղինակը երբեմն շեղումներ է կատարում, պատկերում բնության տեսարաններ, հոգեվիճակներ, այնինչ նորավեպում գործողությունները զարգանում են անշեղորեն։

4․Ո՞վ է հայ գրականության «նորավեպի իշխանը»։  Գրիգոր Զոհրապ

5․Թվարկի՛ր քո հավանած նորավեպերը։  Փոստալ,Այինկա,Զաբուղոն

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *