Category Archives: Uncategorized

ՔՆԱՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ

Քնարական ստեղծագործությունը, որը սովորաբար փոքր ծավալի չափածո երկ է, հիմնվում է որևէ ապրում-պատկերի վրա։ Վերջինիս հուզարտահայտման և ծավալման եղանակով էլ պայմանավորված է քնարական ստեղծագործության կառուցվածքն ու զարգացման ընթացքը։ Սակայն իր արտահայտման եղանակով լինելով սուբյեկտիվ, քնարերգությունն կարող է ներկայացնել օբյեկտիվ իրականության լայն պատկերը՝ բեկված անհատական վերաբերմունքի և ապրումների մեջ։ Քնարական ստեղծագործության հասարակական ու գեղարվեստական արժեքի հիմնական չափանիշն այն է, թե բանաստեղծի անհատական հուզաշխարհի միջոցով ինչպես են արտահայտվում ժողովրդի հոգեկան նկարագրի ու ժամանակի էական գծերը։

Քնարական սեռի մեջ մտնում են մի շարք տարատեսակներ։  Քնարերգության մեջ տարբերում են քաղաքացիական և անձնական, խոհափիլիսոփայական և բնանկարային, սիրային և այլ բնույթի բանաստեղծություններ։ Քնարական պոեզիան ստեղծվում է զգացմունքայնությամբ, քնարական հուզականությամբ փոխանցելով  հեղինակի տրամադրությունը՝ առաջացնելով յուրօրինակ զգացումներ։ Քնարերգության մեջ մտնում են բանաստեղծությունն՝ իր տեսակներով՝ սոնետ, տրիոլետ, գազել, ռուբային, ռոմանսները, նամակները, էլեգիաները։

Բանստեղծությունը գրական-գեղարվեստական ստեղծագործության տեսակ է, որը համարժեք է պոեզիային։ Բանաստեղծությունը չափածո ստեղծագործություն է,  որն ունի ռիթմական միավորներ՝ ոտք,  տուն, հանգ, բաղաձայն և ձայնավոր հնչյունների կրկնություններ, չափածոյի կառուցման տաղաչափական հինգ համակարգեր:  Աչքի է ընկնում զգացմունքային և խոհական հարստությամբ: Բանաստեղծության չափածո տեսակից բացի՝ գոյություն ունի նաև արձակ բանաստեղծություն։ Արձակ բանաստեղծությունը ունի խիստ հուզականորեն գունավորված բովանդակություն։ Դեպքերի ընթացքը կամ բացակայում է,  կամ գծագրվում է ակնարկների ձևով։  Հայ գրականության մեջ արձակ բանստեղծություններ են գրել Ավ․ Իսահակյանը, Մ․ Մեծարենցը, Վ․ Փափազյանը, Մ․ Արազին, համաշխարհային գրականության մեջ՝ Շարլ Բոդլերը, Իվան Տուրգենևը։ Բոդլերի արձակ բանաստեղծություններից մի մասը թարգմանել է Վահան Տերյանը։

Առաջադրանք

1․Թվարկիր քո սիրելի հայ բանաստեղծներին։ Հ.Թումանյան,Ավ. Իսահակյան, Պարույր Սևակ,Դ.Վարուժան,Հ.Սահյան և ուրիշներ։

2.Առանձնացրու  հայ բանաստեղծների քեզ սիրելի բանաստեղծությունները։ Սևակ ֊<<Նամակ>>,<<Մոր ձեռքերը>>:

3.Թվարկիր հայ բանստեղծների մի քանի արձակ բանաստեղծություններ։ Վ. Թոթովենց- <<Աղոթքի ձևը>>, Ա. Իսահակյան -<< Սաադիի վերջին գարունը>>:

Էպիկական ժանրի ստեղծագործություններ՝ վեպ

Վեպը պատմողական գրական տեսակ է։ Այն արձակ մյուս տեսակներից տարբերվում է իր ծավալով և ներքին ընդգրկումով։ Վեպի մասին «Հայ վեպի պատմություն» գրքի հանձնարարականում (անոտացիա) գրված է, որ «վեպը արվեստի ինտելեկտուալացման ամենաբարձր աստիճանն է»։ Ժանրի միջազգային ռոման անվանումը վերագրվում է  11-12 դարերի եվրոպական միջավայրի բոլոր այն ստեղծագործություններին, որոնք գրվել են ռոմաներեն՝ ի հակադրություն լատինական գրականության։ 

Ըստ Բելինսկու՝ «մեր ժամանակի էպոսը վեպն է», որն իր մեջ կրում է էպոսի բոլոր հատկանիշները, միայն այն տարբերությամբ, որ վեպում չկան աստվածներ ու կյանքի միֆոլոգիական չափերը, այլ սովորական կյանքն է, քանզի նորագուն արվեստի համար մասնավոր մարդու ճակատագիրն էական է։

Հայ առաջին վեպը «Վերք Հայաստանի»-ն է, հեղինակի բնորոշմամբ՝ պատմական վեպ։ Հայ վիպասանության խոշորագույն ներկայացուցիչներից են Րաֆֆին, Ծերենցը, Պերճ Պռոշյանը, Մուրացանը, Շիրվանզադեն, Նար-Դոսը և ուրիշներ։

Առաջադրանք

Թվարկիր հայ և համաշխարհային գրականության տասը հայտնի վեպերի անուններ՝ իրենց հեղինակներով

Խ.Աբովյան֊Վերք Հայաստանի Ն.Դոս֊Սպանված Աղավնի Մուրացան֊Գևորգ Մարզպետունի Շիրվանզադե֊Քաոս Պ.Պռոշյան֊Սոս եվ Վարդիթեր Լ.Տոլստոյ֊Պատերազմ եվ Խաղաղություն ,Աննա Կարենինա Հ.Սենկեեվիչ֊Առանց Դավանանքի,Յո երթաս Գ.Մարկես֊Հարյուր տարվա մենություն Ջ.Ջոյսի֊Ուլիս

Տարեկան ամփոփում,2021-2022 ուստարի:


Մայիսի 21-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի «Գրադարանային գործ» բաժնի Քոլեջի առաջին կուրսի ուսանողները ամփոփեցին 2021-2022 ուսումնական տարին՝ ներկայացնելով իրենց տարեկան հաշվետվությունները

Ամփոփում- քննարկմանը ներկա էին Քոլեջի տնօրեն Տաթև Բլեյանը, դասախոսներ՝ Նոննան Գրիգորյանը, Թամար Ղահրամանյանը և Լուսինե Ալեքսանյանը:
Ուսանողները ներկայացրեցին իրենց  մեկ տարվա ձեռքբերումները:
Ձեռքբերումները շատ էին՝ և՛ գիտելիքների, և՛ մարդկային փոխհարաբերությունների տեսանկյունից:  
Կլոր սեղանի շուրջ ուսանողները կարծիքներ փոխանակեցին, զուգահեռներ անցկացրեցին կրթահամալիրի և իրենց համայնքային կրթօջախների, հաստատությունների, որտեղ աշխատում են, միջև: Հետաքրքիր դիտարկումներ արեցին: Հնչեցին նոր ուսումնական տարվան ուղղված առաջարկներ:
Հրաշալի օր էր:
Անհամբեր սպասում ենք հաջորդ ուսումնական տարվան: 

հԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

2021- 2022 ուստարի, տարեկան հաշվետվություն

  • Ուսումնասիրել ենք նաև Ղ.Աղայան գրողի և մանկավարժի կյանքն ու ստեղծագործությունները,Հովհաննես Թումանյան,Ավետիք Իսահակյան
  • Ուսումնական տարվա ձեռքբերումը (պատում)
  • Այս ուսումնական տարվա իմ ձեռքբերումներն ավելի էին,քան կարող էի պատկերացնել:Կարևոր ձեռքբերումներից էր կրթահամալիրի յուրահատուկ,բազմաժանր,բազմզբովանդակ առօրյային ծանոթանալը:Այս տարվա ընթացքում ես ստացա գիտելիքների մեծ պաշար:Ծանոթացա և՛ նախագծային աշխատանքին,և՛ սպասարկմանը:Մասնակցեցի վեբինարների,գրքի շնորհանդեսի,եղա այլ գրադարաններում,հրատարակչությունում:Եվ ամենակարևորը ծանոթացա և ձեռք բերեցի նոր ընկերներ և դասախոսներ,որոնց հետ շատ հաճելի օրեր ենք ունեցել:Եվ այդ հաճելի միջավայրում էլ ավելի կարևորվեցին մարդկային բարձր արժեքները,որոնց պիտի ձգտենք միշտ հասնել:
  • Ուսումնական տարվա ընթացքում բացակայություններ (նշել քանակը և գրել, թե ինչպես եք լրացրել բացթողումը) Ուսումնական տարում ունեցել եմ երկու բացակա,բայց այդ օրերի առաջադրանքները լրացրել եմ:
  • Մասնագիտական աշխատանք (եթե առկա է)
  • Աշխատում եմ Վայոց Ձոր մարզի Մալիշկա համայնքի գրադարանում՝գրադարանավար:Գրադարանում կիրառում եմ քոլեջում ձեռք բերած գիտելիքները:
  • Այլ աշխատանքային ծանրաբեռնվածություն (այդ թվում  ոչ մասնագիտական, չգրանցված)
  • Տարեկան ֆոտոպատում, ֆիլմ (կուրսի ընդհանուր աշխատանքը)

«Գրադարանային գործ» մասնագիտության ամփոփիչ առաջադրանք

Հայ ժողովրդական բանահյուսություն և մանկական գրականություն

1․Թվարկի՛ր հայ մանկագիր գրողների, որոնք մշակել են հայ ժ ողովրդական բանահյուսության նմուշներ։

Ղ, Աղայան,Հ,Թումանյան,Աթաբեկ Խնկոյան,Մկրտիչ Կորյուն և այլն:

2․Ժողովրդական բանահյուսության ո՞ր ժանրի ստեղծագործություններն են հիմք ծառայել Թումանյանի համար՝ գրելու իր լեգենդներն ու բալլադները։

Ավանդապատումը:

3․Թվարկի՛ր Հովհ․ Թումանյանի մանակական բանաստեղծությունների մշակումներից մի քանիսը։

Կռունկները,Աղվեսը,Ամպն ու սարը,Կանանչ ախպեր,Ուրագն ու սղոցը:

4․Թվարկի՛ր հայ գրողների, որոնք  մշակել են «Սասնա ծռեր» էպոսը։

Հ,Թումանյան,Ն,Զարյան,Ավ,Իսահակյան,Ե,Չարենց:

5․«Սասնա ծռեր» էպոսի որ ճյուղն է մշակել Հովհ․ Թումանյանը, ո՞ւմ համար է մշակել այն։

Մշակել է ՙՙՍասունցի Դավիթ՚՚ ճյուղը,և մշակել է երեխանների համար:

6․«Սասնա ծռեր» էպոսի որ ճյուղն է մշակել Ավ․ Իսահակյանը։

Մշակել էՙՙՓոքր Մհեր՚՚ճյուղը:

7․Ո՞վ է մշակել Տորք Անգեղի մասին պատմող հայ ժողովրդական առասպելը և ինչպե՞ս է կոչվում այդ ստեղծագործությունը։

Մշակել է Ղ,Աղայանը,կոչվում է ՙՙՏորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ՚՚

8․Հայ ո՞ր մանկագիր գրողներն են հայկական ժողովրդական առակներ մշակել։ Թվարկի՛ր նրանց մշակումներից մի քանիսը։

Աթաբեկ Խնկոյան,Հայրապետ Հայրապետյան:

9․Հայ ո՞ր մանկագիր գրողներն են հայկական ժողովրդական հեքիաթներ մշակել։ Թվարկի՛ր նրանց ստեղծագործություններից մի քանիսը։

Ղ,Աղայան,Հ.Թումանյան,Ավ.Իսահակյան: Անահիտը,Արեգնազանը,Զանգի-Զրանգի,Օձամանուկը:

10․Հայ ժողովրդական բանահյուսական նմուշների մշակումները ինչպիսի՞ ազդեցություն են ունեցել հայ գրականության, հայ գրական լեզվի զարգացման վրա։

Հայ ժողովրդական բանահյուսությունը ինքնուրույն ճանապարհով,բանավոր զարգացել և հասել է մինչև մեր օրեր:Այն մեծ ազդեցություն է թողել գեղարվեստական գրականության վրա:Իր առանձին ժանրերով զարգացել և երանգավորել է գրականության ոգին ու արտահայտության միջոցները:Ժողովրդական բարբառային խոսքը հայ գրականությանը կենդանություն է տվել,ավելի պարզ ու մատչելի,հյութեղ դարձրել: